04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Իշխանությունները շարունակում են մնալ կապիտուլացված, անկամ, անողնաշար, անսկզբունք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Փաշինյանի անհավասարակշիռ դրսևորումներն այն բանի վկայությունն են, որ 2018թ. սկսած Հայաստանում ներքաղաքական իմաստով տեղի է ունենում քաղաքական խուլիգանություն:   «Այսինքն՝ մենք քաղաքական զարգացում, քաղաքական գործընթաց, քաղաքական կառավարում, որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմ հասկացությունները վաղուց չունենք, և ներքաղաքական իմաստով տեղի է ունենում քաղաքական խուլիգանություն, արտաքին քաղաքականության առումով տեղի է ունենում արտաքին քաղաքական […]

Ընդդիմադիրներն առաջարկում են, որ պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներն անցնեն կամ վեցամսյա դասընթացներ, կամ ծառայեն Երևանին կից զորամասերում

Ազգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ յուրաքանչյուր անձ պետք է համապաստախան մասնագիտական ունակություն ձեռք բերի նաև զորահավաքային խնդիրների իրականացման առումով, […]

Ռամզան Կադիրովը խնդրել է Պուտինին հրաման արձակել գրավել Կիևը, Խարկովն ու այլ քաղաքներ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խնդրել է Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինին հրաման արձակել գրավել Կիևը, Խարկովն ու այլ քաղաքներ։ «Ընկեր գլխավոր գերագույն հրամանատար, խնդրում եմ հրաման տալ շատ արագ՝ մեկ-երկու օրվա ընթացքում, վերցնել Կիևը, Խարկովն ու այլ քաղաքներ։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ ես Ձեր շարքային զինվորն եմ ու պատրաստ եմ կյանքս տալ ձեր […]

ԱՄՆ-ը նոր սառը պատերազմ չի ցանկանում. Նուլանդ

Միացյալ Նահանգները չի ձգտում երկրորդ սառը պատերազմի, սակայն Ռուսաստանին կոչ է անում անսալու մնացած աշխարհի կարիքին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունում: Մարտի 3-ին այս դիրքորոշումն է հայտնել քաղաքական գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։  «Ոչ ոք նոր սառը պատերազմ չի ցանկանում»,- հավաստիացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի […]

Այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, պայթյունը կլինի Եվրոպայի վերջը. Զելենսկի

Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել եվրոպացի առաջնորդներին կանխել «Եվրոպայի վերջը»՝ Զապորոժիեի շրջանի Էներգոդարի ատոմակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով։ Տարածված պաշտոնական տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ Եվրոպան պետք է արթնանա, այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը՝ այս պահին: «Ռուսական տանկերը կրակում են ատոմային բլոկերի վրա: Այդ տանկերը ջերմատեսիլ սարքերով են հագեցած, այսինքն՝ նրանք […]

Ընտանիքի վիշտը կմեղմվի, բարոյական զորակցություն կցուցաբերվի. զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։   Ըստ պատգամավորի՝ այն զորակոչիկները, որոնք ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Պատգամավորի խոսքով՝ գործող կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիասնում […]

Ինչու ԱԺ-ում իրականացվեց «ցասում Նիկոլ» օպերացիան. «Իրավունք»

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերում եւս ակտիվորեն քննարկվում է, թե ինչով էր պայմանավորված կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պոռթկումը եւ, ըստ էության, գործադիր-օրենսդիր երկխոսությունը տապալելը: Սակայն, ՔՊ-ականներն ունեն իրենց վարկածը: Խնդիրն այն է, որ իշխանությունը, այդպես էլ չնշելով Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, որոշել էր մեծ շուքով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական […]

Արայիկ Հարությունյանի որոշումը վերջնական է. Հրապարակ

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռեւս հունվար ամսին` իր կուսակցության հավաքի ժամանակ, հայտարարել էր, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվելու: Պարզվում է` այդ որոշումը վերջնական է. նա որոշել է այլեւս նախագահի պաշտոնի համար չառաջադրվել: Այժմ Արցախում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Իսկ Սահմանադրության մեջ ուզում են մեխանիզմներ դնել, որ նախագահի չլինելու պարագայում երկիրն անգլուխ չմնա` մտավախություններ […]

Ովքեր են ՀՀ հինգ նախագահները. Ժողովուրդ

71 կողմ ձայնով ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի վերջո, երկրորդ փորձից ՔՊ-ն կարողացավ միայնակ ընտրել երկրի նախագահ, առանց ընդդիմության, եւ թերեւս միայնակ էլ կանցկացնի նրա երդման արարողությունը: Այսպիսով, Վահագն Խաչատուրյանը երրորդ հանրապետության հինգերորդ նախագահն է: Նախորդ չորս նախագահներից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Սարգսյանն […]

Վարչապետը որոշ օտարերկրյա ընկերությունների հետ «չաթ» է անում՝ նրանց Հայաստան հրավիրում. Հրապարակ

«Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դրսից Հայաստան բիզնես տեղափոխելու հոսք է սկսվել: Մեծ մասը՝ ռուս-բելառուսական ընկերություններ, որոնք փախչում են իրենց երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներից՝ հիմնականում IT ոլորտի ընկերություններ, որոնք Հայաստանից կարող են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ աշխատել: Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններն այժմ այս ընկերություններին իրավաբանական խորհրդատվություն են մատուցում, թե ինչպես կարելի է Հայաստանում ընկերություն գրանցել, գործունեություն ծավալել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ