22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընդդիմությունը Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու օրակարգով արտահերթ նիստ կհրավիրի

«Փաստինֆո»-ն գրում է․

Ընդդիմությունը մտադիր է առաջիկայում Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը «Ալեն Սիմոնյանին Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ» օրենսդրական նախագիծ էր շրջանառության մեջ դրել, նախագծում որպես հիմնավորում նշվում է, որ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն ու վարքագիծը ուղղակիորեն ազդում են Հայաստանի միջազգային հեղինակության, արտաքին և ներքին անվտանգության վրա, որոշ դեպքերում էլ պարունակում են անձանց պատիվը և արժանապատվությունը նսեմացնող և անմեղության կանխավարկածը ակնհայտ խախտող դրսևորումներ։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նաև Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունը վիճարկել էին Սահմանադրական դատարանում:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծը շրջանառության մեջ է, այն պետք է արտահերթ նիստով քննարկվի: Պատգամավորը չբացառեց, որ ՍԴ որոշման հրապարակումից հետո ընդդիմությունը այս օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գա, սակայն հստակ ժամկետ չնշեց՝ երբ: Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է քաղաքական մեծամասնության ներկայությունը, որպեսզի քվորում ապահովվի.

«Մենք արդեն փորձ ունենք , որ արտահերթ նիստ ենք նախաձեռնում, բայց ՔՊ-ն չի գալիս, և քվորում չի լինում: Չեմ կարողանում ըմբռնել իրենց տամաբանությունը, ԱԺ նիստերին մասնակցելը պատգամավորի պարտականությունն է, մենք բազմիցս ականատես ենք եղել՝ թե ինչպես է ՔՊ-ն խախտում սահմանադրական և ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթները, ի՞նչ տրամաբանություն կդնեն իրենց գործողությունների հիմքում՝ չեմ կարող ասել»,-ասաց Մինասյանը:

Պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունը վիճարկելու հարցով ՍԴ նիստը կկայանա ապրիլի 5-ին, որից հետո կորոշեն իրենց հետագա քայլերը.

«Հունվար ամսին որոշվել էր, որ այն պետք է իրականացվի բանավոր ընթացակարգով, մի քանի օր առաջ ՍԴ-ն որոշեց բանավորից կրկին անցում կատարել գրավոր ընթացակարգի՝ չներկայացնելով ոչ մի հիմնավորում, սպասում ենք ՍԴ որոշմանը»,-ասաց Վարդևանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ