25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը փորձում է հավելյալ ճնշումներով ստանալ նոր, ավելի շահեկան պայմաններ․ Փաշինյան-Ալիև հանդիպման ամենամեծ վտանգը դա է․ Աբրահամյան

Ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանը մինչև այդ հանդիպումը համաձայնություն է տվել Ադրբեջանի ներկայացրած այն 5 դրույթին, որոնք որևէ ձևով չեն շոշափում հայկական շահը, ապրիլի 6–ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանն անդրադարձավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ նույնիսկ այն դեպքերում, երբ հայկական կողմն ընդունում է ոչ շահեկան պահանջները, Ադրբեջանը շարունակում է ճնշումները նոր զիջումներ կորզելու համար։

«Դրանք արտահայտվում են ոչ միայն քաղաքական մակարդակում, այլ նաև կոնկրետ հողի վրա՝ ռազմական ագրեսիայի ձևով, որին մենք ականատես եղանք Արցախում։ Դեռ չեմ խոսում այն հումանիտար ճգնաժամի մասին, որն անընդհատ հրահրում է Ադրբեջանը գազի մատակարարումները խափանելու միջոցով», – ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այս դեպքում անգամ պատրաստակամ են ընդունել ադրբեջանական առաջարկները, այնինչ դրանք իրականում ոչ թե խաղաղություն են բերում, այլ՝ երկարաժամկետ կտրվածքով պատերազմ։

«Բայց նույնիսկ սա Ադրբեջանին չի բավարարում, և նա փորձում է հավելյալ ճնշումների միջոցով ստանալ իր համար նոր, ավելի շահեկան պայմաններ, ինչը, բնականաբար, որևէ ձևով չի կարող շոշափել Հայաստանի և Արցախի շահերը, և ապրիլի 6-ին նախատեսված այդ հանդիպման ամենամեծ վտանգը և սպառնալիքը պետք է փնտրել այդտեղ», – ասաց Տիգրան Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ