07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գերու ծնողը քարով հարվածեց Կառավարության շենքին. ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին նրան

Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից հավաքվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։ Կառավարության նիստից հետո նրանք զրուցեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, սակայն չցանկացան, որպեսզի լրատվամիջոցներն այն լուսաբանեն։

Ավելի ուշ հաստատված և Բաքվի բանտերում պահվող գերիների հարազատները փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտա-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը։

Քաղաքացիներից մի տղամարդ էլ քարով հարվածեց Կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո ոստիկանության կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ նրան բերման ենթարկեցին։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ