22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Ստեփանակերտում տոնել են Տեառնընդառաջը

Փետրվարի 13-ին Ստեփանակերտի կենտրոնական` Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրային տոնակատարություն` նվիրված Տյառնընդառաջ (Տրնդեզ) ազգային-եկեղեցական օրվան: Միջոցառումը, որպես համակազմակերպիչներ, իրականացրել են ‘Հայկի Սերունդ՚’երիտասարդական հասարակական կազմակերպությունը եւ Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ ի դեմս մշակույթի քաղաքային տան: Տոնակատարությունն ուղեկցվել է համերգային ծրագրով, ավանդական խարույկներով, ազգային խաղերով (պարանի ձգում, կոխ, աքլորակռիվ), տոնական ուտեստների եւ աղանդերների մատուցմամբ, այլ ուշագրավ ծիսակատարություններով եւ […]

Ապահովագրական փոխհատուցման գումարները բարձրացվել են

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի որոշմամբ, 2012 թվականից բարձրացվել են անձնական վնասների, գույքին պատճառված վնասների ապահովագրական փոխհատուցման սահմանաչափերը, ինչպես նաեւ տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի գծով փոխհատուցվող միանվագ գումարի չափը: 1) անձնական վնասների համար ապահովագրական գումարն (հատուցման ենթակա առավելագույն չափն) ավելացվել է 300 հազար դրամի չափով` ըստ յուրաքանչյուր տուժողի`կազմելով 3 մլն 300 հազար դրամ, եւ 1 մլն […]

Օսկանյանը` ԲՀԿ-ական. նախկին արտգործնախարարի հայտարարությունը

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ երեկ դիմում է ներկայացրել “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանն անդամակցելու համար։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. “Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև […]

Քաղաքապետարանը փորձում է կարգավորել աղբահանության վճարների գանձումը

Երեւանի ավագանու միաձայն կողմ քվերակությամբ ‘Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին’ ՀՀ օրենքով նախատեսված Երեւանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին: Նախագիծը հիմնավորվում է Երեւան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաեւ այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու […]

ԿԳՆ-ն կկարողանա՞ կանխել ապօրինի դրամահավաքությունը դպրոցներում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու եւ արգելելու ուղղությամբ: ՀՀ ԿԳ նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել նախարարության “Թեժ գիծ” հեռախոսակապով եւ սոցիալական ցանցով ստացված ահազանգերը: Նախարար […]

Երեւանի ավագանու անդամի մանդատը` ԲՀԿ-ին

Երեւանի ավագանու փետրվարի 14-ին գումարված յոթերրորդ նստաշրջանի առաջին նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է, որ վաղաժամկետ դադարեցվել են Երեւանի  ավագանու անդամ Հրայր Հովսեփյանի լիազորությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մանդատը տրվել է ‘’Բարգավաճ Հայաստան’’ կուսակցության ընտրական ցուցակից Բադալ Գասպարյանին: Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

70-ականների երեւանյան արժեքավոր նմուշներն արդեն պատմության թանգարանում են

Երեւան քաղաքի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվեց ժամանակակից Երեւանի պատմության եւս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Դրանք 70-ականների Երեւանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես՝ Երեւանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երեւանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝  կաշվե […]

Տեառնընդառաջի տոնակատարությունը Մայր Տաճարում

Այսօր  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը: Տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան  Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն: Արարողությանը հաջորդեց անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:  Այնուհետեւ Մայր Տաճարի Իջման խորանից վառված մոմով Ս. Տրդատի բաց […]

Նկարահանվել է Գրիգոր Նարեկացու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը

“1000 տարի հետո Սուրբ Գրիգոր Նարեկացին` հայ ժողովրդի պաշտելին, ներկայանում է հովվի կերպարով էկրանին’’,- Հենարան մամուլի ակումբում այսօր ներկայացնելով առաջին անգամ Նարեկացու մասին նկարահանված մեկուկես ժամանոց ֆիլմը, նկատեց Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Նա, ի դեպ,  հովանավորել է “Հովիվը’’/Նարեկացին այստեղ հովվի կերպարում է/: Մինասյանի խոսքով` Գրիգոր Նարեկացու մասին ֆիլմի գաղափարն առաջացավ անհրաժեշտությունից, որ Գրիգոր Նարեկացին պիտի ճանաչվի որպես […]

Ընտրակաշառքի ու ՕԵԿ-ին “գցելու” մասին

Առաջիկա ընտրությունները 100 տոկոսանոց արդար ու ազնիվ չեն լինելու, լինելու  է “նկարչություն” : Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք արտահայտեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ու հավելեց, թե դրա ծավալները կախված կլինեն Կոնգրես-ԲՀԿ “գրագետ” գործողություններից: Ասուլիսի մյուս բանախոսը` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նկատեց, որ,  այնուամնենայնիվ,  “նկարչություն չի լինելու”: “Այն, ինչ եղել է 90-ականներից սկսած` լցոնումներ, արկղ գողանալ,  չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ