Կանայք ամբողջ աշխարհում զբաղվում են դրանով. մերկապարուհին հայուհիներին հուշում է բացասական էներգիան հանելու ձևը
Մերկապարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը (Վարդա) եւ ուկրաինացի երգիչ Վիտալի Կոզլովսկին Հայաստանում են : Նրանք կմասնակցեն Հանրային հեռուսատատեսության ‘Երկու աստղ’ նախագծին:
26-ամյա մերկապարուհին 2004-ին Ուկրաինայի մերկապարի մրցությունում առաջին հաղթանակն է տարել, որից հետ՝ 2005-ին հաղթել է ‘Ոսկե պիլոն’ մրջազգային մրցույթում: 2009-ին արժանացել է ‘Միսս Pole-dace Ռուսաստան’ տիտղոսին: Բացի այդ նաեւ երգում է, եւ արդեն մի քանի զուգերգ ունի Վիտալի Կոզլովսկու հետ:
Վարդան լրագրողներին ասել է, որ հաճույքով կպարի նաեւ Երեւանի գիշերային ակումբներում: Կան առաձնահատուկ պայմաններ ծրագրում՝ կապված դահլիճի, տեխնիկական հնարավորությունների հետ, եւ եթե համապաասխանում են, ապա մերկապարուհին մեծ սիրով հանդես կգա նաեւ տեղի գիշերային ակումբներում ահնդես գալ:
‘Գուցե այստեղ ինչ-որ մեկի համար այնքան էլ հայուհի չեմ, բայց Ուկրաինայում ես շատ պահպանողական եմ: 11 տարեկանից ես բարձրանում եմ բեմ, բայց կան սահմաններ, որոնք երբեք չեմ անցնում: Սա աշխարհում գեղեցիկ կանացի սպորտային տեսակ է: Հիմա արդեն քննարկվում է այս մարզաձեւը նաեւ օլիմպիական խաղերի մեջ ներգրավելու համար:
Սա շատ լուրջ սպորտային զբաղմունք է, որը այս պահին գրավել է աշխարհը, կանայք ամբողջ աշխարհում զբաղվում են դրանով, սա հնարավորություն է տալիս բացասական էներգիան հանել քո միջից: Սա սպորտ է, եւ ես չեմ գտնում, որ դրանում որեւէ վատ բան կա, գուցե ձեզնից ոմանց սա վուլգար թվա’, -ասել է Վարդան:
Մերկապարուհին նշել է՝ երկար ժամանակ չի եղել հայրենիքում, եւ “հիմա Հայաստանում գտնվելն իր հոգու ճիչն է”: Եկել է բարեկամներին ու երեք քրոջը տեսնելու. “Ցավոք, հիմա նրանց մասին շատ բան չգիտեմ, հաջորդ հանդիպման ժամանակ արդեն լավ տեղեկացված կլինեմ”:
Կողակից ընտրելու հարցում հայերին, թե արտասահմանցիներին Վարդան նախապատվություն կտա, պարզ չէ. “Տարբերություն չեմ դնում ազգերի մեջ. տղամարդը տղամարդ է”: