Սկաֆատիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 13-ին ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելեց Սալերնո նահանգի Սկաֆատի /Scafati/ քաղաքը, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ /Angelo Pasqualino Aliberti/, ինչպես նաեւ մասնակցեց քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված “Հայ արտիստները Սկաֆատիում” /Artisti Armeni a Scafati/ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Քաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպան Կարապետյանը […]





































