ԿԸՀ-ն տեղեկացնում է
Քվեարկության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի համամասնական ընտրակարգով ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային /համացանցային/ եղանակով: Նշված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարները […]