Զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք . Գագիկ Գինոսյան
Այսօր Հենարան մամուլի ակումբում, պատասխանելով Henaran.am-ի` վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի ռազմական ագրեսիվության վերաբերյալ հարցին, ‘’Կարին’’ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց, որ շատ է ցավում զոհված զինվորների համար: ‘’Շատ հաճախ զգոնությունը թուլացնում ենք, բայց դրա իրավունքը չունենք: Եթե պատկերացնենք, որ ոչ թե մեկ դիվերսիոն խումբ է ներխուժել, այլ` լայնամասշտաբ կազմակերպված հարձակում էր, […]





































