24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քլինթոնը Թուրքիայում կքննարկի դրությունը Սիրիայում եւ ահաբեկչության դեմ պայքարը

Հունիսի 6-ի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ժամանել է Ստամբուլ` մասնակցելու հակաահաբեկչական միջազգային ֆորումին: Թուրքիայի մայրաքաղաքում են հավաքվել 30 երկրների ներկայացուցիչներ, հաղորդում է “Ամերիկայի ձայնը”:

Երկօրյա հավաքի ժամանակ Քլինթոնը, մի շարք հարցերի հետ մեկտեղ, կքննարկի Սիրիայի դրությունը տարածաշրջանի, ինչպես անեւ Անգլիայի եւ Իտալիայի գործընկերների հետ: Նախօրեին Քլինթոնը հայտնել է ԶԼՄ-ներին, որ բանակցությունների նպատակն է նոր պատժամիջոցներ նախատեսել Դամասկոսի դեմ եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա ճնշում գործադրելու նոր ուղիներ փնտրել` մեղմացնելու սիրիացիների տառապանքները:

Սպասվում է նաեւ, որ հունիսի 7-8-ին կայանալիք ֆորումի ընթացքում Թուրքիան կբարձրացնի երկրում ապօրինաբար գործող Քուրդիստանի Աշխատավորական Կուսակցության հարցը եւ կոչ կանի միջազգային հանրությանը դադարեցնել դրա ահաբեկչական  գործունեությունը:

ՔԱԿ-ի գրոհայինները պայքարում են Թուրքիայի իշխանությունների դեմ երկրի հարավ-արեւմուտքում արդեն 3 տասնամյակ: Այս ընթացքում հակամարտության զոհն է դարձել 40 հազար մարդ:

Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում ՔԱԿ-ը ահաբեկչական խմբավորում է ճանաչվել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ