10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

ՍԴ-ն մերժեց միասնական շտաբի հայցադիմումը

Սահմանադրական դատարանն այսօր մերժեց 28 պատգամավորների ներկայացրած դիմումը, որով վերջիններս ՍԴ-ից պահանջում էին հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն կետերը, որոնց համաձայն արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները։ Դրանք, ըստ Ընտրական օրենսգրքի, հրապարակման ենթակա չեն: Որպես մերժման հիմք ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի՝ Ընտրական օրենսգրքի դեռ մշակման ժամանակ ներկայացված կարծիքը, ըստ որի իրավունք չկա հրապարակելու քվեարկությանը մասնակցած անձանց […]

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները գրավել են գերմանական մամուլի ուշադրությունը

Մինչ Ադրբեջանում անհամբեր սպասում են Մայիսի 26-ին` Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ”- 2012 երգի մրցույթին, գերմանական մամուլը ողողվել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին հրապարակումներով: Դեռ մարտի 16-ին` Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի տարածաշրջանային այցի շրջանակներում, Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների քաղաքականության եւ մարդասիրական հարցերով հանձնակատար Մարկուս Լյոնինգի քննադատություններին կոշտ հակադարձեց  Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Վերադառնալով Բեռլին` Լյոնինգը իր այցի […]

Ոստիկանությունը դեռ լռում է

Պաշտոնական աղբյուրներն առայժմ  մանրամասներ չեն հաղորդում երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին: Հիշեցնենք, որ ոստիկանությունը մի քանի վարկած է առաջ քաշել: Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Henaran.am-ին փոխանցեցին, որ քննությունն ընթացի մեջ է: Ոստիկանության լրատվական ծառայությունում չհստակեցրին` քրեական գործ հարուցվել է, թե ոչ եւ որ հոդվածով է հարուցվել: “Առաջիկայում կտեղեկացնենք”,-եղավ […]

Ինչու էր Հիտլերն ատում հրեաներին.բացառիկ փաստաթուղթ է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է մի զեյկույց Ադոլֆ Հիտլերի հոգեկան խանգարումների մասին: Փաստաթուղթը պատրաստվել է բրիտանական հետախուզության համար 1942-ի ապրիլին: Զեկույցում Քեմբրիջի համալսարանի բրիտանացի վերլուծաբան Ջոզեֆ Մաքհերդին նկարագրում է, որ ինքը Հիտլերի ելույթներում նկատել է զարգացող խելացնորություն եւ մտահոգություն այն բանով, ինչը նա անվանում էր “հրեական թույն”: Գիտնականը ցույց է տալիս 3 վտանգավոր հակումներ բռնապետի հոգեկան […]

“Լավատեսություն բերեց, հույս ու հավատ… ” առաջին տիկինը “Էրեբունի” հիվանդանոցում էր /վիդեո/

Henaran.am-ի թղթակիցը Ռիտա Սարգսյանին հանդիպեց “Էրեբունի” բժշկական կենտրոնում: Հայաստանի առաջին տիկինն այցելել է այն  բժշկական կենտրոնները, որտեղ բուժվում են մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով փուչիկների պայթյունից տուժածները: Ռիտա Սարգսյանը, նախ բժիշկներից տեղեկանում էր տուժածների վիճակի մասին, հետո հիվանդասենյակներում զրուցում նրանց հետ: Առաջին տիկինը  շուտափույթ առողջություն մաղթելով բոլորին` նաեւ նրանց էր տրամադրում իր հեռախոսահամարը, որպեսզի դուրս գրվելուց […]

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 300 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական  դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  900 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: Henaran.am-ին հաղորդում են […]

Սարկոզի, թե` Օլանդ. նախագահի թեկնածուներն այսօր “լռում են”

Ֆրանսիայում այսօր` մայիսի 5-ին, “լռության օր” է` նախագահական ընտրություններից առաջ: Եթե ընտրությունների առաջին փուլից հետո առաջատարն ակնհայտ էր, ապա հիմա ոչ ոք չի պատրաստվում կանխատեսումներ անել, քանի որ վերջին օրերին թեկնածուների  ելույթներից հետո սոցհարցումների արդյունքները փոխվել են: Եվ այսպես` Սարկոզի, թե` Օլանդ: Քարոզչական վերջին “գրոհը” ֆրանսիացի ընտրող քաղաքացիներից յուրաքանչյուրի փոստարկղում հայտնված 2 նամակներն են, որոնց  […]

Անձրեւ եւ ամպրոպ

Մայիսի 6-ին եւ 7-ին հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնային դաշտի ազդեցությամբ: Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում մինչեւ 20մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր են առատ, ինտենսիվ անձրեւներ, տեղ-տեղ նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում  մայիսի 6-ին ու 7-ին պարբերաբար սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում 7-12մ/վ: Այս […]

“Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ մտածում են` վայ, էս ինչ լավ ա եղավ…”.Ավետն ու Նազենին` պայթյունի մասին

Երերկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունից ժամեր անց սոցիալական ցանցերը ողողվեցին ոչ միայն պայթյունի մասին պատմող հրապարակումներով, լուսանկարներով ու տեսանյութերով, այլեւ տարատեսակ քննադատական մեկնաբանություններով, որոնք ուղղված էին միջոցառման վարողներին ու մասնակից երգիչ- երգչուհիներին: Շատերն անընդունելի են համարում հատկապես այն փաստը, որ միջադեպից հետո համերգային ծրագիրը որոշ ժամանակ շարունակվել է: Henaran.am-ը զրուցել է միջոցառման վարողներ […]

Հովիկ Աբրահամյանը մեկնաբանել է երեկվա պայթյունը

ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան NEWS.am-ի հարցի` մեկնաբանել է երեկ` մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքը չդադարեցնելու մասին որոշումը: “Միջոցառումը դադարեցնելը կլիներ իսկակական անխոհեմություն, ես կասեի հանցագործություն: Պատահարից վայրկյաններ անց մենք արագ խորհրդակցեցինք ոստիկանության պատասխանատուների եւ փորձագետների հետ, որոնք միանշանակ  պնդում էին, որ միջոցառումը կանգնեցնելն այդ պահին կարող է հանգեցնել  առավել լուրջ վտանգների: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ