09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Երկուսով քվեախցիկ էին մտել` Բարգավաճ … Henaran.am-ի թղթակիցը տարօրինակ մեկնաբանություններ է լսել /վիդեո/

Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, ով շրջում է մայրաքաղաքի տարբեր տեղամասերով, Արաբկիր համայնքի թիվ 4/15 տեղամասային կենտրոնում, որը տեղակայված է Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, ընտրողների հերթեր են կուտակվել տեղամասից դուրս: Այս տեղամասում գրանցվել է 1967 ընտրող` ավելացրած 6-ը` լրացուցիչ ցուցակով: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է  քվեախցիկում 2 անձի ներկայություն եւ լսել է, թե ինչպես է քվեարկող […]

Տեսանկարահանում քվեախցիկում

24/26 ընտրատեղամասում տեսախցիկը ջարդելու, վստահված անձին և հանձնաժողովի անդամին ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ տեղեկության հավաստիությունը ճշտելու ուղղությամբ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այս պահին արված ստուգումներով պարզվել է, որ վստահված անձը փորձել է տեսանկարահանում կատարել քվեարկության խցիկում: Արդյունքների մասին իրազեկում կտրվի լրացուցիչ:

Միջկուսակցական միասնական շտաբի հայտարարությունը

Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը հրավիրում է ՀՀ պետական մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը այն խիստ մտահոգիչ փաստի վրա, որ առավոտյան ժամը 8-ից սկսված ԱԺ ընտրությունների ընթացքում տեղի է ունենում նախօրոք լավ կազմակերպված լայնածավալ մեքենայություն. ընտրողների անձնագրերում դրվող և օրենքով սահմանված կարգով 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքները հաշված րոպեների ընթացքում անհետանում են : […]

“Ժառանգությունը” պահանջում է կնիքների թանաքը փոխարինել սովորականով

/Ժառանգություն/ կուսակցության նախընտրական շտաբը առավոտվանից ահազանգներ է ստանում ընտրատեղամասերից՝ ընտրած քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքների՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ, իսկ ավելի ստույգ՝ մի քանի րոպեի ընթացքում անհետանալու մասին: Այս ահազանգերը փոխանցվել են ԿԸՀ, որը պարզաբանել է, որ պատճառը թանաքամանների չթափահարելն է եւ հրահանգել է հանձնաժողովներին այսուհետ դրոշմակնքելուց առաջ թափահարել դրանք: Սակայն ՏԸՀ-ների Ժառանգության տեղերով […]

Լցոնումների մասին ահազանգը կեղծ է եղել. ԿԸՀ նախագահ

Լրագրողների խնդրանքով ԿԸՀ նախագահն անդրադարձավ ԸԸՀ որոշ անդամների` տեղամասեր չներկայանալուն: Նշված անդամների կուսակցական պատկանելությունը Մուկուչյանը չցանկացավ հրապարակել: ‘’Մենք դա կհրապարակենք քվեարկության ավարտից հետո, քանի որ հիմա որեւէ կուսակցության անուն հնչեցնելը ես համարում եմ որոշակի վերաբերմունք այդ կուսակցություններին’’,- նշեց ԿԸՀ նախագահը: Նրա խոսքով` կոնկրետ անձնական պատճառներ չեն բերվում. կան քաղաքացիներ, ովքեր մայիսի 5-ին եւս չեն ներկայացել […]

Նախագահը քվեարկեց Հայաստանի առաջընթացի համար/ վիդեո/

Թիվ 9/11 տեղամասում քիչ առաջ իրենց քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ: Քվեարկելուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է, բնականաբար, Հայաստանի առաջընթացի համար եւ շնորհակալություն հայտնեց լրագրողներին անցած ժամանաշրջանում քաղաքական բոլոր ուժերի ծրագրերը հանրությանը ներկայացնելու համար: “Կարծում եմ`  ամեն ինչ հանգիստ կանցնի, հանդարտ, խաղաղ, ըստ մեր օրենքների եւ հենց […]

Լրագրողները փորձարկում են կնիքը

‘’Այս նյութը նոր թանաքանյութ է, որը պատրաստվել է ոչ թե Հայաստանում, այլ բերվել է օտարեկրյա կազմակերպության կողմից: Խնդիրը եղել է այն տեղամասերում, որտեղ պարզապես կիրառելուց առաջ լավ չեն թափահարել’’,- պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով անձնագրերում կնիքի օքսիդացման հետ կապված խնդրին: Նա առաջարկեց լրագրողներին փորձել երկու կնիք, որից մեկը կիրառվի թափահարելուց հետո, մյուսը` առանց թափահարելու: Ներկայումս լրագրողները […]

Երբեք ընտրությունների արդյունքներն այսքան անորոշ չեն եղել. Սարկոզի

Ֆրանսիայում մայիսի 6-ին նոր նախագահ կընտրվի, ով 1988-ից հետո առաջին անգամ հնարավոր է, որ սոցիալիստական կուսակցությունից լինի, տեղեկացնում է “BBC”-ն: Ապրիլի 22-ին կայացած Ֆրանսիայի նախագահական ընտրությունների  առաջին փուլում Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը հավաքել էր ձայների 28,6 տոկոսը, իսկ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին` 26,2 տոկոսը: Նրանց նախընտրական քարոզչության գլխավոր թեմաներն էին աճող գործազրկությունը եւ եվրոյի ճգնաժամը: Սարկոզին  […]

Գյումրիի քաղաքապետի որդին տարել է “Կենտրոնի” օպերատորին

ՀՀ գլխավոր դատախազության  թեժ գծով Գյումրիից ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանը եւ Նազելի Յարալյանը ասել են որ  Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը  տարել է “Կենտրոն” հեռուստաընկերության օպերատոր  Վարազդատ Պապիկյանին: “Կենտրոն” հեռուստաընկերության  նկարահանող խումբն աշխատել է Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները եւ […]

Կոչ եմ անում խուճապահար ելույթների փոխարեն սառնասրտություն պահպանել. Է. Շարմազանով

“Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ եմ անում խուճապահար ելույթների փոխարեն սառնասրտություն պահպանել: Պատկան մարմինները բավականին օպերատիվ աշխատում են` արձագանքելով գրանցված միջադեպերին: Խորհուրդ եմ տալիս հիստերիայի մեջ չընկնել եւ լարվածության իմիտացիա չանել”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, թե “ընտրությունները Հայաստանում կեղծվում են, մարդիկ, փաստորեն, կարողանում են մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ