ՀՀ նախագահն ընդունել է ֆրանսիացի սենատորներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի անկախացումից հետո վերընթաց զարգացում ապրող հայ-ֆրանսիական հարաբերություններին: Նրանց գնահատմամբ, առանձնաշնորհյալ այդ հարաբերությունները հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն վկայությունն են: Երկկողմ կապերի ամրապնդման գործում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի Ֆրանսիայի հայ համայնքը: Նախագահը ողջունել և […]