11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

ՀՀԿ-ն բացահայտ առաջատարն է . ՀԵԲ

‘’Հայաստանի Եվրոպացի բարեկամներ’’  կազմակերպության կողմից ապրիլի 17-22-ն անցկացված դեմ առ դեմ հարցազրույցների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն բացահայտ առաջատարն է ընտրություններում, եւ նրա օգտին պատրաստ են ձայն տալ ընտրողների 40,6 տոկոսը: ‘’Մենք աշխատել ենք 1600 տնային տնտեսություն հետ, դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Սխալների հնարավորությունը կազմում է  +- 2,4 տոկոս’’,- ասաց Քեմբեքը` վսհատեցնելով, որ […]

ՀՀ զինված ուժերը իրականացնելու են իրավիճակին համարժեք գործողություններ. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես պատասխանել է վերջին օրերին հասարակությանը հուզող հարցին. շփման գծում ադրբեջանական կողմն ակտիվություն է ցուցաբերում, հայկական կողմն ունի երեք զոհ, վիրավորներ, կրահերթեր են արձակվել բնակավայրի ուղղությամբ: Ի՞նչ համապատասխան միջոցառումներ է ձեռնակելու ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմի ակտիվությունը մեկուսացնելու, սադրիչ գործողություններին համարժեք պատասխան տալու համար: “ՀՀ պաշտպանության նախարարության արձագանքը մեկն է. ՀՀ զինված ուժերի […]

ԱՊՀ դիտորդները շարունակում են հետեւել

ԱՊՀ երկրների դիտորդները շարունակում են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մոնիտորինգը: Հանդիպումներ են կայացել ԱԳ նախարարության, Վճռաբեկ դատարանի, ՀՀ Հեռուսատատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հետ, որոնց ընթացքում քննարկվել է նախընտրական քարոզարշավը: Դիտորդները շարունակում են հետեւել, թե ինչպես են տարածքային ընտրական հանձնժողովները պատրաստվում ընտրություններին: Դիտորդական առաքելությունը շարունակում է լրատվամիջոցներին տեղեկացնել իր գործունեության մասին:

Դպրոցներում շախմատին կհաջորդի ազգային պարը

Կառավարությունը որոշմամբ,  դեռեւս 2010թ.-ից,  ողջ հանրապետությունում շախմատը տարրական դասարաններում դասավանդվում է  որպես առանձին առարկա, որի նպատակն է խթանել երեխաների մտավոր կարողության զարգացումը: Որոշման համաձայն` կառավարությունը ընդհանուր հաշվով 117 մլն դրամ (մոտ 470.000 դոլար) է հատկացրել Հայաստանի շախմատի ակադեմիային պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաև դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների տպագրության, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների […]

Էլթոն Ջոնին մեղադրում են գրագողության մեջ /վիդեո/

Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնին մեղադրում են նրա “Nikita”երգի գրագողության մեջ: Նրա դեմ դատական հայց է ներկայացրել բանաստեղծ եւ լրագրող Գայ Հոբսը: Ըստ ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի դատարան ներկայացրած հայցի` Հոբսը 1982-ին գրել է “Նատաշա” կոչվող երգը` նվիրված ռուս մատուցողուհու հետ իր սիրավեպին: Հեղինակը երգի տեքստն ուղարկել է մի քանի ձայնագրման ստուդիաներ, այդ թվում` այն ստուդիան, որը […]

‘Մանկավաճառ բժշկուհին’ չպետք է աշխատի. բաց նամակ Տարոն Մարգարյանին

Այսօր ‘Ոչ երեխաների վաճառքին’ քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. ‘Հարգելի պարոն Մարգարյան, Դեկտեմբերին մենք մեր զայրութն ու մտահոգությունն էինք հայտնել առ այն, որ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել Քանաքեռ-Զեյթուն բ/կ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Դեռ մինչ այդ` 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին, Վճռաբեկ դատարանի վերջնական  որոշմամբ Նաիրա […]

Հակառակորդը խախտել է հրադադարը 2600 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2600-ից ավելի  կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ապրիլի 23-ին եւ 24-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 220 անգամ՝ […]

Ապրիլի 30-ին ջազի երկրպագուներին մեծ նվեր է մատուցվելու

Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում կնշվի Ջազի միջազգային օրը: Տոնին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ  ջազմեններին: Շնորհավորելով նրանց, Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջազի հայ վարպետներին Հայասատանի եւ մասնավորապես Երեւանի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար. ‘Անչափ կարեւոր է ձեր դերակատարումը հայերիս համար արդեն հարազատ դարձած երաժշտական  այս ուղղության` ջազի պրոպագանդման […]

Տեսախցիկներն ու արագաչափերը գրանցել են 43 հազար խախտում

“Տեսախցիկների ու արագաչափերի միջոցով կայացվել է 43 հազար որոշում: Դրանք արագության գերազանցման և ճանապարհային օրենսգրքի այլ կետերը խախտելու վերաբերյալ են եղել”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց “Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ու հավելեց, որ վերջերս ավելացվել են քսանհինգ նոր տեսախցիկներ, որոնք ևս բավական արդյունավետ են գործում: “Եթե ավտոմեքենան պարտադիր տեխզննում […]

Հմայակի թանկարժեք պատերը…/վիդեո/

Այսօր  ‘’Հայհիդրոնախագիծ’’ ընկերության աշխատողները ինստիտուտի շենքում մամլո ասուլիս էին կազմակերպել, որպեսզի եւս մեկ անգամ հանգամանալից ներկայացնեն իրենց խոսքով` քաղաքական աստառ ձեռք բերած աշխատանքային կոնֆլիկտը վերոնշյալ ինստիտուտի սեփականատիրոջ` Սենիկ Ջուլհակյանի եւ աշխատանքային կոլեկտիվի ու նույն շենքում գտնվող ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի միջեւ: ‘’Հայհիդրոնախագիծ’’ ընկերության աշխատակիցները համոզված էին, որ Հմայակ Հովհաննիսյանը արշավ է սկսել իրենց դեմ: Հիշեցնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված