24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Սոս Սարգսյանը կոչ է արել ռուսներին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել /վիդեո/

ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ, մշակութային գործիչ Սոս Սարգսյանը  “ТВ3В” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել ռուս օրենսդիրներին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, հաղորդում է “Երկրամասը”: Դիմելով ռուսներին` Սոս Սարգսյանը նշում է, որ մենք արդեն ավելի քան 3 դար Ռուսաստանի հետ ենք: “Հայերը միշտ հավատարմորեն ծառայել են ռուս հասարակությանը, ռուսական բանակին…կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, […]

Կարգապահական տույժեր ԴԱՀԿ-ի եւ քրեակատարողականի աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից անցկացված ծառայողական քննության արդյունքում հունիսի 15-ին ՀՀ ԱՆ պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համապատասխան հրամաններով կարգապահական տույժեր է սահմանել դատական ակտերի հարկադիր կատարող Մհեր Մեժլումյանի եւ քրեակատարողական ծառայող Արման Բաղդասարյանի նկատմամբ: Ինչպես Henaran.am -ին տեղեկացրին նախարարությունից, Թովմասյանը հրամայել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու […]

Տիգրան Սարգսյանի տեսլականը

  Ներկայացնում ենք ՀՀ վարչապետի ամբողջական ելույթը ՀՀ  ԱԺ-ում ՝ ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի պատգամավորներ, Շնորհավորում եմ Ձեզ Ազգային ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ արդյունավետ օրինաստեղծ աշխատանք: Հավատում եմ, որ մեզ՝ յուրաքանչյուրիս, Ազգային ժողովի պատգամավորներին և կառավարության անդամներին, անկախ կուսակցական պատկանելությունից, միավորում է համազգային նպատակների իրականացման […]

Օբաման հանդիպել է Էրդողանի հետ

Լոս-Կաբոսում շարունակվող “Մեծ քսանյակի”  գագաթաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է “Ամերիկայի ձայն”-ը: Մոտ 40 րոպե նրանք առանձնազրույց են ունեցել, որի հինմնական թեման Սիրիայի ճգնաժամն է եղել: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային այլ խնդիրներ:  

Երեւանի քաղաքապետն ընդունել է Բելառուսի դեսպանին

Երեւանի եւ բելառուսական քաղաքների միջեւ փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հանդիպման ընթացքում: Առանձնակի կարեւորելով Երեւանի եւ բելոռուսական քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնման առկա ներուժը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Մինսկի հետ դեռեւս 2002 թվականին կնքած փոխգործակցության […]

Հերթական դիտարկումը շփման գծում անցել է առանց խախտումների

Հունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի  շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Անթալ Հերդիչը (Հունգարիա): Շփման գծի հակառակ […]

Մենք ինքնանպատակ, անիմաստ, անկապ բղավոցներով չենք զբաղվելու. Նաիրա Զոհրաբյան /վիդեո/

“ԱԺ կանոնակարգը իմպերատիվ պահանջ չի ներկայացնում հայտարարելու այս կամ խնմբակցության ընդդիմադիր լինելու մասին: Այո, մենք ասել ենք, որ մենք իսկապես այլընտրանք ենք եւ ժամանակն է, որ այդ սեւի եւ սպիտակի  բաժանումը վերանա”,-այսօր Henaran.am-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով այն փաստին, որ ԲՀԿ-ն չհայտարարեց ընդդիմադիր խմբակցություն լինելու մասին: Սա այն դեպքում, երբ […]

Այսօր փախստականների համաշխարհային օրն է /վիդեո/

Երկար տարիներ շարունակ բազմաթիվ երկրներ փախստականներին նվիրված օր կամ նույնիսկ շաբաթ են նշել: Դրանցից ամենահայտնին հունիսի  20-ն է` աֆրիկյան փախստականների օրը, որը նշվում է  մի քանի երկրներում: 2001-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն բանաձեւ ընդունեց, որով համերաշխություն էր արտահայտում Աֆրիկային, որտեղ գտնվում են ամենամեծ թվով փախստականները եւ նրանց հանդեպ ավանդաբար մեծահոգաբար են վերաբերվում: 2001-ին ՄԱԿ-ի Գլխավոր […]

՛՛Էկոլուր՛՛-ը պահանջում է չեղյալ հայտարարել Սեւանա լճի հարցի քննարկումը

 ՛՛ԷկոԼուր՛՛ տեղեկատվական ՀԿ-ն դիմել է ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին և Աժ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Սամվել Բալասանյանին` չեղյալ համարելու ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սեւանա լճի հարցի քննարկումը:  Դիմումում նշված է. ՛՛Հունիսի 20-ին Աժ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել Սեւանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց […]

Հայաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի.ադրբեջանահայ

Ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի խոսքով,  հայ հասարակությանը պետք է պատրաստել պատերազմի, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, եւ միջազգային հանրությունը թույլ է տալիս ադրբեջանական կողմի նման լկտի պահվածքը: Այվազյանի խոսքով, հայկական կողմը տիրապետում է այնպիսի զինատեսակների, որոնք կարող են խոցել Բաքուն: “Մենք թուրքերից եւ ադրբեջանցիներից վախենալու բան չունենք, մենք գնում ենք խաղաղ ճանապարհով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ