23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետի աթոռի համար գրոհը ԲՀԿ-ի միակ տարբերակն է

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության մարտավարությունը խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հիմա չի փոխվել: Կառավարության փոփոխությունը եւ վարչապետի պաշտոնն ստանձնելը շարունակում է մնալ ԲՀԿ-ի նպատակը:

Այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` վերլուծելով վարչապետի վերաբերյալ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այսօրվա հայտարարության քաղաքական ենթատեքստը:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, եթե անգամ  զերծ մնանք վերլուծություններից եւ հիշենք այն լրատվական արտահոսքը, որ եղավ  խորհրդարանական ընտրությունների նախաշեմին “բհկամերձ”  ԶԼՄ-ներով` կոալիցիայի պահպանման կամ նոր կոալիցիայի ստեղծման հարցի շուրջ ընթացող սակարկությունների ժամանակ, պարզ կդառնա, որ ԲՀԿ-ն հենց այդ խնդիրն է հայտարարել իր ստրատեգիական նպատակը:

“Քանի որ ՀՀԿ-ն չբավարարեց  ԲՀԿ-ի այդ առաջարկ-պահանջը, խնդիրը, ինչպես տեսնում ենք, ոչ թե դուրս եկավ ԲՀԿ օրակարգից, այլ դարձավ վերաթարմացված նպատակ` նախագահական ընտրությունների նախաշեմին”,-Henaran.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանն ու հավելեց. ”Ճիշտ է, որքան էլ քայլը եղել է Տիգրան Ուրիխանյանի կողմից, այսուհանդերձ, որպես կուսակցության խոսնակի եւ վերջին շրջանում այս կամ այն չափով ԲՀԿ դիրքորոշումն արտահայտող անձի հայտարարություն, այն միանգամայն համահունչ է ԲՀԿ դիրքորոշումների  հետ”:

Ստյոպա Սաֆարյանը չբացառեց, որ իրերի նման դասավորվածության պայմաններում հնարավոր է կրկին լարվածություն առաջանա ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններում եւ նոր սակարկություններ սկսվեն: ”Դա է ԲՀԿ-ի համար հնարավոր տարբերակը, որովհետեւ, չեմ պատկերացնում, որ նախագահական ընտրությունների հետ կապված լուրջ մարտահրավեր կարողանան նետել Սերժ Սարգսյանին:

Եվ, եթե անգամ ունենան թեկնածու, ապա այդ թեկնածուի առաջադրման հիմնական նպատակը նորից շարունակելու է  մնալ կառավարութայն կազմը փոխելը եւ վարչապետի պաշտոնն ստանձնելը, իսկ թեկնածուի անձը տեխնիկական հարց է, որը, կարծում եմ, առայժմ տեսանելի չէ ոչ ԲՀԿ-ի ներսում, ոչ էլ` փորձագետներիս համար”:

Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ,  միայն այն , որ նախագահական ընտրությունների նախաշեմին  սկսվում է գրոհը վարչապետի աթոռի համար, նշանակում է, որ ԲՀԿ-ի կողմից հնարավոր լարվածության ստեղծումը, որը կստիպի  ՀՀԿ-ին իրենց հետ բանակցային սեղանի շուրջ նստել,  միանգամայն սպասելի է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ