06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Դատավորը բանտը վնասակար է համարել հանցագործի համար

Անգլիական դատարանն անմեղ է ճանաչել մի երիտասարդի, ով մեղադրվում է մի քանի կողոպուտների մեջ: Դատավորը կարծիք է հայտնել, որ կողոպտիչ երիտասարդի ազատազրկումը ոչ ոքի օգուտ չի բերի:

26-ամյա Ռիչարդ Ռոչֆորդը խոստովանել է, որ 2 կողոպուտ է կատարել, պատմել է նաեւ կողոպուտի եւս մեկ փորձի մասին: Ռոչֆորդը, ով նախկինում արդեն դատապարտված է եղել հրկիզման համար, հայտարարել է, որ ազատազրկումն իրեն չի օգնել, հակառակը` նա թմրամոլ է դարձել:

Դատավորը գովաբանել է երիտասարդին` թմրամոլությունից հրաժարվելու համար` նշելով, որ նման բան հազվադեպ է պատահում: Նա նաեւ ընդգծել է երիտասարդի քաջությունը եւ հայտնել. “Պետք է իսկապես քաջ լինել ինչ-որ մեկի տունը թալանելու համար: Ես չէի համարձակվի”:

2,5 տարվա ազատազրկման փոխարեն Ռոչֆորդին դատապարտել են պայմանական 2 տարվա ազատազրկման եւ 200 ժամ հարկադիր աշխատանքի, ինչպես նաեւ մեկ տարով զրկել վարորդական իրավունքից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ