09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Հանրապետության նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով  “Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին” Հայաuտանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մաuը, հրամանագիր է ստորագրել Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, Լեւոն Մարտիրոսյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի oգնականի պաշտոնից: Հանրապետության նախագահի մեկ այլ կարգադրությամբ վաղաժամկետ դադարեցվել են Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանի […]

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Իտալական ԶԼՄ-ների աշխատակիցներին հաջողվել է իմանալ, թե ինչպես է անցկացնում իր մեղրամիսը “Facebook”-ի հիմնադիրը:  Վերջերս աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը ամուսնացավ Պրիսցիլա անունով աղջկա հետ, ում հետ ծանոթացել է Հարվարդում սովորելու տարիներին: Լրատվամիջոցները նշում են, որ 28-ամյա միլիարդատերը նույնիսկ թեյավճար չի թողնում: Իտալական թերթերից մեկը գրել է միջադեպի մասին, երբ 32 եվրո վճարելու ժամանակ Մարկ Ցուկերբերգը ոչ […]

Հայ ազգային կոնգրեսին մերժեցին

Քիչ առաջ  Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց` մերժել Հայ ազգային կոնգրեսի դիմումը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265Ա որոշումը` Աժ համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին որոշումը թողեց ուժի մեջ: Այն հրապարակման պահից մտնում է ուժի մեջ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը դիմել էր Սահմանադրական դատարան` մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը` ԱԺ փոխնախագահներ

Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ԱԺ փոխնախագահի թփեկնածուների ընտրության քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել են 102 պատգամավորներ: Էդուարդ Շարմազանովի օգտին քվեարկել են այսպես. կողմ 91, դեմ` 11: Անվավեր քվեաթերթիկ  չի եղել: Հերմինե Նաղդալյանի օգտին քվեարկել է 89 պատգամավոր, դեմ` 10: Նորընտիր ԱԺ փոխնախագահները շնորհակալություն հայտնեցին վստահության համար: Այսպիսով, ԱԺ առաջին փոխնախագահը ըստ […]

Կառավարության հրաժարականը նախագահը ընդունեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին: Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ 2012 թվականի մայիսի […]

ՄԱԿ-ի ԱԽ անդամներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ կազմակերպության Գլխավոր քարտուղար Պան Կի-Մունին եւ ԱԽ անդամ երկրներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը մայիսյան եռատոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, նշվում է. “Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ ժողովրդի համար եռակի տոն է: Այդ օրը Արցախի  ժողովուրդը մյուս ազգերի հետ միասին նշում է ազգային միասնության, հաշտության եւ ազատության […]

Հուշարձանը ես չեմ քանդել, ես իզուր ծախսի տակ ընկա. Սամվել Ալեքսանյան

ԱԺ անկախ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատասխանել է Henaran.am-ի հարցերին: -Պարոն Ալեքսանյան, Երեւանի Փակ Շուկան ներառված է պատմամշակութային հուշարձանների պահպանության ցանկում, մինչդեռ այն քանդվել եւ այնտեղ շինարարական աշխատանքներ են տարվում: -Հուշարձանը  ես չեմ քանդել: Ինքը վատ վիճակում ա եղել, իրան-իրան քանդվել ա: Հիմա էլ հանձնաժողով ա ստեղծվել, որ իմանան պատճառը, թե ինչից ա քանդվել: -Այս դեպքում […]

ԱԺ-ն փոխնախագահներ է ընտրում

Հայաստանի 5-րդ  գումարման ԱԺ շարունակում է իր աշխատանքները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտրությունից հետո նորընտիր ԱԺ նախագահը  քննարկման դրեց ԱԺ փոխնախագահների քվեարկության հարցը: ՀՀԿ-ն առաջադրեց  Էդուարդ Շարմազանովի  եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները: Էդուարդ Շարմազանովն իր ելույթում խոստացավ լիազորությունների շրջանակնեւոմ անել հնարավորինը` ԱԺ աշխատանքն արդյունավետ դարձնելու, խորհրդարանում հանդուրժողականության մթնոլորտի ապահովման ուղղությամբ: Նա կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը: Շարմազանովը […]

Վլադիմիր Գասպարյանը փոխում է

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրամանագիր է ստորագրել` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ է նշանակվել  վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Զաքարյանը: Հիշեցնենք, որ նախկին պետ Գագիկ Ավետիսյանն օրերս է ազատվել աշխատանքից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Henaran.am-ի տեղեկություններով փոփոխություններ են կատարվել նաեւ ոստիկանության մարզային եւ տարածքային կառույցներում, մասնավորապես Տավուշի մարզում: Ոստիկանությունից դեռ պաշտոնապետ […]

“Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում”. Հովիկ Աբրահամյանը նստեց ԱԺ նախագահի աթոռին /վիդեո/

Հենց նոր ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները: “Քվեարկությանը մասնակցել է 110 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Կողմ` 102 , դեմ`4”,-քվեարկության արդյունքները ներկայացրեց   Ռաֆիկ Գրիգորյանը: ՀՀ ԱԺ նախագահ ընտրված Հովիկ Աբրահամյանին խորհրդարանը ծափահարություններով ընդունեց: Հովիկ Աբրահամյանը կրկին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին` վստահության համար այնուհետ զբաղեցրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված