17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բրիտանացի դպրոցականներին պատմել են օրգազմի օգտակարության մասին

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգը բուկլետներ է թողարկել` նվիրված դպրոցականների սեռական դաստիարակությանը: Բուկլետում հիշեցվում է յուրաքանչյուր մարդու` սեքսից հաճույք ստանալու իրավունքի մասին, ինչպես նաեւ այն կարեւոր փաստի մասին, որ պարբերական սեռական հարաբերությունները օգտակար են սրտանոթային համակարգի համար:

Մեթոդիկ ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների եւ ծնողների համար եւ կոչ է անում ներառել սեռական դաստիարակության մեջ սեռական կյանքի առավելությունները: Հեղինակների կարծիքով` շատ երկար ժամանակ այդպիսի դաստիարակությունը կենտրոնացված էր միայն անվտանգ սեքսի եւ ամուսնանալու անհրաժեշտության վրա` չնշելով սեռական հարաբերությունների դրական կողմերի մասին:

“Pleasure”  կոչվող բուկլետի լոզունգն է “an orgasm a day keeps the doctor away”, որը թարգմանվում է հետեւյալ կերպ. “ամենօրյա օրգազմը հեռու է պահում բժիշկներից”: Ձեռնարկի հեղինակներից մեկը` Սթիվ Սլեքը, համարում է, որ այն չի քարոզում դեռահասների սեքսը, հակառակը` առաջարկում է դպրոցականներին հետաձգել կուսությունից հրաժարվելը մինչեւ այն պահը, երբ նրանք իսկապես համոզված կլինեն, որ կարող են հաճույք ստանալ դրանից:

Սլեքի կարծիքով` դեռահասները սեռական կյանքի իրավունք ունեն այնպես, ինչպես մեծահասակները, սակայն միայն ամբողջապես ինֆորմացված լինելով սեքսի մասին եւ ինքնուրույն որոշման արդյունքում:

Հարկ է նշել, որ ձեռնարկն ամենուրեք չէ, որ լավ է ընդունվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ