24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Հայաստանն ու Ավստրիան տնտեսական զարգացման վերաբերյալ համաձայնագիր կնքեցին

  Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ: Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ավստրիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են երկու երկրների նախագահների բանակցությունները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով:  Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, իսկ […]

Բողոքի ակցիա Նանսենի այգում ընթացող կառուցապատման դեմ

Նանսենի այգու շրջակա տարածքի բնակիչները նախաձեռնում են բողոքի ակցիա Երեւանի քաղաքապետարանի մոտ: Այս կապակցությամբ տարածքի բնակիչները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է. ՛՛ Նանսենի այգում դեռևս շարունակվում են կառուցապատման աշխատանքները, որոնց օրինական հիմքերը խիստ կասկածելի են` չեն անցկացվել հանրային լսումներ, իսկ քաղաքապետարանը մեր` բնակիչների բողոքներին պատասխանել է միայն մամլո ասուլիսի ձևով, որտեղ այդպես էլ հիմնավոր […]

Ֆեյսբուքցիները պահանջում են անձեռնմխելիությունից զրկել Հայրապետյանին

՛՛Ֆեյսբուք՛՛ սոցիալական ցանցում ստեղծված ՛՛Պահանջում ենք պատժել ՛՛Հարսնաքարում՛՛ տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին՛՛ նախաձեռնող խումբը որը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ խմբի տրամադրած տվյալների, ՛՛խումբն այս պահին ունի 1984 անդամ, հայտարարությունը քննարկվել և ընդունվել է խմբում, տարածվում է խմբի անունից՛՛: Հայտարարության մեջ ասվում է. ՛՛2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական […]

Աշոտյանը հերքում է` կրճատումներ չեն լինի /վիդեո/

Կրթության եւ գիտության  նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում  հրապարակված այն  տեղեկությունը, թե Երեւանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի  աշխատակիցների 70 տոկոսը կրճատվելու է: “Եթե ես` որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, այնքան սուտ, ապատեղեկատվություն տարածեի, ինչքան որոշ չորրորդ իշխանություններ են անում, դուք վաղուց կպահանջեիք իմ հրաժարականը”,-ասաց նա: Նախարարը նաեւ խնդրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին իր խոսքի այդ հատվածը […]

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Փոփ երգչուհի Բեյոնսեի դուստր Բլու Այվին արժանացել է խորվաթական համանուն կղզում գտնվող Հվար քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը: Համապատասխան որոշում է կայացրել քաղաքապետ Պյերինո Բեբիչը: Նա արդեն նամակ է ուղարկել Բեյոնսեի ընտանիքին, որում հայտնել է ուրախալի լուրը: Երգչուհին եւ նրա ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, հանգստանալիս են եղել կղզում 2011-ին, երբ Բեյոնսեն հղի էր: Հանգստի ժամանակ աստղը […]

Դիպուկահարները պետք է համապատասխան տարածքներից հետ քաշվեն. Ավստրիայի նախագահ

              “Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել. կարող եմ միայն ասել, որ սա շատ բարդ խնդիր է”, այսօր ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալաով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ ասաց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը: Ֆիշերը նշեց, որ ծանոթ էտարբեր կողմերի կարծիքներին, լսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի […]

ԼՂ խնդրի շուրջ իրավիճակը մարտահրավեր է տարածաշրջանի ու եվրոպական անվտանգության համար. Սերժ Սարգսյան

ԼՂ խնդրի շուրջ ձեւավորված  իրավիճակը շարունակում է մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական անվտանգության համար”,-այսօր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին հարցին, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: “ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մենք այլընտրանք չենք տեսնում, բայց ցավոք Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը վերջին մեկ […]

Պահանջում են իրենց տները /վիդեո/

Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների անհատական տների մոտ 156 բնակիչների մի մասը այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց պատմելով, “քանդելով իրենց սեփական տները”, խոստացել են բնակարաններով ապահովվել Արամի 72-87 էլիտար շենքերում: Սակայն 8 տարի է, բնակիչները չեն կարողանում ձեռք բերել իերնց բնակարանները: Դատական ատյաններում էլ չեն օգնում: Մանրամասները` տեսանյութում:      

ՃՈ ջանքերով խախտվել է կառավարության սահմանված կանոնակարգը. ՛՛Աքիլլես՛՛ ՀԿ նախագահ

Պարզվում է, որ տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները համեմատաբար հեշտացրել են ՃՈ աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքները, իսկ  վարորդների համար լուրջ խնդիրների առիթ դարձել. այս մտահոգությունն այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրեց  ՛՛Աքիլլես՛՛  ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Փորձագետի խոսքով՝  ՀՀ Կառավարության 16.99 որոշման համաձայն՝ ճանապարհային նշանները պետք է վարորդների համար տեսանելի լինեն, մինչդեռ   ՃՈ ջանքերով լրջագույնս խախտվել է […]

Ստամբուլում մեկնարկել է ՍԾՏՀ գագաթաժողովը

Ստամբուլում այսօր` հունիս 26-ին, բացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության հոբելյանական 20-րդ գագաթաժողովը: Հայաստանը գագաթաժողովին կներկայացնի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, գրում է “Երկրամասը”` հղում անելով ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությանը: Հայաստանն այս կազմակերպության հիմնադիրներից մեկն է: 1992-ի հունիսի 25-ին Ստամբուլում գագաթաժողով հրավիրվեց, որի ժամանակ Սեւծովյան տարածաշրջանի 11 երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ