Ամերիկացիները ջակուզիով հեծանիվ են արտադրել /ֆոտո/
“FitWet” կոչվող արտասովոր մարզասարք է արտադրել Ֆլորիդայի ֆիրմաներից մեկը: Սարքն իրենից ներկայացնում է հեծանիվի եւ ջակուզիի հիբրիդ: Մարզանքը, համապատասխանաբար, եւս հիբրիդային է. հարկավոր է պտտել անիվները` ջրով լի վաննայի մեջ: Սարքի հեղինակները պնդում են, որ վաննայում մեկ ժամ անիվները պտտելով կարելի է 800 կիլոկալորիա այրել, իսկ առանց վաննայի` 400: Սարքը կուրախացնի նաեւ ցելյուլիտով տառապող կանանց: […]