10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սասունն էլ

ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը հեռացել է քաղաքական գործընթացներից: Մեր հարցին թե արդյո՞ք բիզնեսով է զբաղվում ասաց. “Ես կյանքում բիզնես չեմ արել, եթե շինարարությունընկատի ունեք, որ անում եմ հիմա, դա իմ շենքն ա, բիզնես չկա”: Իսկ թե ինչու չի երեւում ասպարեզում՝ պատասխանեց.

“Ասպարեզ կա՞, որ երեւամ, երբ լինի կտեսնեք ինձ”: Իսկ թե մնո՞ւմ է ՀԱԿ-ի համակիր, թե՞ հեռացել է հարցին, Սասուն Միքայելյանը խուսափեց պատասխանել: “Ես տարեվերջին հարցազրույց եմ տալու, խոսալու եմ, ամեն ինչ կասեմ, հիմա չեմ ուզում խոսեմ”,-Henaran.am-ի հետ զրույցը եզրափակեց Սասուն Միքայելյանը:

Ի դեպ, մեր տեղեկություններով Սասուն Միքյելյանն այն ՀԱԿ-ականների շարքում է, ովքեր դժգոհ են Տեր-Պետրոսյանի ամորֆ դիրքորոշումից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ