18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամանորյա աննախադեպ հրաշքի համար՝ 20 միլիոն դրամ

 Ամանորի հետ կապված աշխատանքները Երևանի քաղաքապետարանը սկսել է երկու ամիս առաջ: Այս տարի առաջին անգամ ամանորի խորհրդանիշ է ստեղծվել, որը հայ մանրանկարչության մեջ հայտնի փողով հրեշտակն է, որ ազդարարում է սեր, նոր կյանքի սկիզբ: Այս մասին ասյօր տեղեկացրեց քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: ՛՛Քաղաքում այս տարի ձանձրանալի չի լինի, տարբեր տեղերում կտեսնենք զարմանք, իսկ սա հենց ամանորի հրաշքի հիմքն է՛՛,-ասաց Բաղդասարյանը:

Այս տարվա գույներ են ընտրվել կապույտը և ոսկեգույնը: Կենդանիներ ու ծառեր են ներմուծվել, որոնցով արդեն ինչ-որ չափով ամանորյա տրամադրություն է հաղորդվում, զարդարվելու են նաև շենքերը:

Հանրապետության և Շառլ Ազնավուրի հրապարակներում լուսային շատրվաններ են լինելու, ինչն աշխարհում նոր է լայն տարածում ստանում:

Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին հավելեց, որ քաղաքացիների համար մրցույթ է կազմակերպվելու: Լավագույն զարդարված պատշգամբն ունեցող քաղաքացին դեկտեմբերի 25-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից մրցանակի է արժանանալու:

Վարչության պետը նշեց նաև, որ այս և մյուս բոլոր ծախսերի համար նախատեսված է քսան միլիոն դրամ, որը հատկացվելու է քաղաքապետարանի բյուջեից, ֆինանսական միջոցներ են տրամադրելու նաև այլ գործընկերներ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ