Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի հանդիպում

Նոյեմբերի 2-ին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, խմբի անդամներ Արծվիկ Մինասյանը, Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը եւ Լեւոն Զուրաբյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադայի հետ: Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը ողջունելով դեսպանի այցը խորհրդարան՝ նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ամիսներ առաջ Ճապոնիա կատարած պաշտոնական այցը նոր մակարդակի է բարձրացրել […]