08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զավեշտալի ու ողբերգական. “Արքան” ուժ չունեցավ. Հրապարակ

Ամիսներ տեւած հոխորտանքներից, սպառնալիքնեիից, շանտաժից ու հակառակն ասողների հասցեին անզուսպ հայհոյանքից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրում: Որքան զավեշտալի, նույնքան էլ ողբերգական իրավիճակում հայտնված այս ուժն ու իր առաջնորդ “արքան”, պարզվեց, ոչ այնքան ուժ ու համարձակություն ունեն, որ մարտահրավեր նետեն գործող իշխանությանը, ոչ այնքան մաքուր են, որ չվախենան կոմպրոմատներից, ոչ էլ այնքան քաղաքական են, որ “շղթաներից բացի” ոչինչ չունենան եւ չվախենան ունեցածը կորցնելուց: Բայց միեւնույն ժամանակ մի քանի ամիս զբաղեցրին ոչ միայն լրատվադաշտի ու հասարակության ուշադրությունը, այլեւ հիմնավորապես խանգարեցին ընդդիմադիր դաշտի ձեւավորմանն ու մյուս ուժերի կոնսոլիդացիային:

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական անձը կարող է ամիսներ շարունակ լռել ու լռեցնել իր կողմնակիցներին՝սպասելով Մեծն Ծառուկյանի որոշմանը, մյուսների մասին խոսելն անգամ ավելորդ է: Բոլոր նրանք, ովքեր ծրագրում էին առաջադրվել, կամ միավորվել եւ միասնական թեկնածու առաջադրել, ԲՀԿ որոշման պատանդն էին դարձել: Բարեգործությամբ երկրի չքավոր հատվածի սիրտը գերած Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելուց շատ բան էր կախված, եւ այդ սպասումն ինչ-որ տեղ բնական էր: Եվ ես չեմ կարող թաքցնել իմ ուրախությունը երեկվա որոշման առնչությամբ: Եվ բանն այն չէ, որ մեր կանխատեսումներն ու տեղեկությունները հաստատվեցին, այլ այն, որ սա նոր շանս է երկրի ու քաղաքական դաշտի համար: Թե ով կառաջադրվի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հրանտ Բագրատյանը թե Արամ Կարապետյանը՝ այլեւս կարեւոր չէ, քանի որ պայքարը կգնա ոչ թե փողի ու ադմինիստիատիվ լծակների, այլ գաղափարների ու լծակների միջեւ:

Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ