Ավստրալիայում ականատես են եղել արեւի խավարմանը /վիդեո/
Այս տարվա արեւի վերջին խավարումը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ի առավոտյան: Արեւածագին Ավստրալիայի Քերնս քաղաքն ամբողջությամբ մթության մեջ է հայտնվել: Բնության եզակի հրաշքը հնարավորություն են ունեցել տեսնել 60 հազար մարդ: Գրեթե 2 րոպե Լուսինը ծածկել է Արեւի սկավառակը: Արդյունքում` Երկրի վրա ստվեր է առաջացել` մոտ 150 կմ երկարությամբ: Հատուկ այդ երեւույթը տեսնելու համար Ավստրալիա են […]





































