Իջեւանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Իջեւանի ոստիկանության պետ, գնդապետ Ստեփան Մելքոնյանն ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Հիշեցնենք, որ երեկ Henaran.am-ի հետ զրույցում Հայաստանի ոստիկանապետը հիշեցրել է ինքնամաքրման մասին, եւ ասել, որ չորս-հինգ հոգի կապված ապօրինի անտառահատումների հետ` ազատվելու են: Այժմ ընթանում է ծառայողական քննություն: