15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Տիգրան Ուրիխանյանը 1 մլն դրամ է պահանջում

Ահա և ես։ Նախ, հղումով կարող եք գտնել բուն նյութը, որը առիթ հանդիսացավ այն ամենի համար, ինչ հիմա կնկարագրեմ։  Ավարտվեց նախնական դատական նիստը, որը նվիրված էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ իմ, Demotivator.am կայքի սեփականատեր՝ Էդգար Բարսեղյանի, դեմ ուղղված հայցին, որում նա պահանջում է (մեջբերում հայցադիմումից) “հայցվորի պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել […]

Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել գործարար համայնքի համար /ֆոտո/

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում Հանրապետության ղեկավարի անունից այսօր ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը խոսել է 2012թ. արդյունքների, տնտեսության հիմնական ճյուղերում սպասվող աճի մասին, անդրադարձել է պետական բյուջեի կատարողականին՝ ընդգծելով, որ տարին ամփոփվելու է […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին ժամանակավոր փոխարինող է նշանակվել

Ինչպես օրերս հայտնի դարձավ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն լքում է իր պաշտոնը: Նա ավարտել է իր առաքելությունը Մինսկի խմբում: Ինչպես հաղորդում է “Trend”-ը, դեկտեմբերի 21-ին ժամանակավոր համանախագահ է նշանակվել Յան Քելին, ով ժամանակավորապես կփոխարինի Ռոբերտ Բրադտկեին, մինչ նոր համանախագահի նշանակումը: Ռոբերտ Բրադտկեն համախագահ է աշխատել 3 տարի: 

Ի՞նչ հագնել ամանորի գիշերը

2013 թվականը ջրային օձի տարի է: Այս տարում նորաձև են ծովային գույները` կանաչը, կապույտը, դրանց մուգ երանգները, ոսկեգույնն ու արծաթագույնը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց նորաձևության բլոգեր Մարինա Քաբաբյանը: Նա խորհուրդ է տալիս նորաձևությունից ետ չմնալու  համար կրել երկար, վառ գույներով  զգեստներ: Սակայն ինչ հագուստ էլ կրեն, Քաբաբյանի խոսքով` կարևորն ամանորյա գիշերը գեղեցիկ տեսք ունենալն է: […]

Սաակաշվիլին ընկել է գետը /վիդեո/

Վրաստանի հեռավոր շրջանների այցելություններից մեկի ժամանակ լեռնային սառցե գետի վրա կառուցած փայտե փոքրիկ կամուրջը ջարդվել է հենց նախագահի անցնելու պահին:  Միխեիլ Սաակաշվիլիին ջրից դուրս գալ օգնել են թիկնազորի անդամները:  Չնայած տեսանյութը նոր է հայտնվել համացանցում, սակայն հայտնի չէ` երբ է այն տեղի ունեցել:

Դեղերի թանկացումներն աննշան են լինելու

”Դրամի, փոխադրումների ու այլ հարցերի հետ կապված` որոշ դեղեր թանկացել են 6-8-%-ով: Փոխարենը մեծ քանակությամբ դեղեր էժանացել են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ դեղերի մեծամասնությունը թանկացել է, ասաց Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Նրա ներկայացմամբ`դեղարտադրությամբ զբաղվող ընկերությունները միմյանց հետ ներքին պայմանավորվածություն ունեն սպառողի համար ապահովել հենց այս պահին […]

Հայտնի ֆուտբոլիստների ամենասեքսուալ կանայք եւ ընկերուհիները /վիդեո/

Շակիրան, Իրինա Շեյկը, Էբբի Կլենսին եւ շատ այլ հայտնի գեղեցկուհիներ տարօրինակ զուգադիպությամբ դառնում են հայտնի ֆուտբոլիստների ընկերուհիները եւ նույնիսկ կանայք:  Տեսանյութում այն սեքսուալ գեղեցկուհիներն են, ովքեր իրենց ուժեղ ամուսիններին մղում են սպորտային սխրանքների:

Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի /լրացված/

Երեկ` դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում ԼՂՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. “ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու […]

Այլ կլիներ, եթե Ծառուկյանն առաջադրվեր

Հայաստանի քաղաքական դաշտում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ մրցելու ունակ  լուրջ թեկնածուներ չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա` նախագահական ընտրությունների արդյունքների ընդունումը բոլոր խաղացողների կողմից միանգամայն հավանական է: Սակայն պատկերն այլ կլիներ, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեր առաջադրվել նախագահական ընտրություններում:  ”Նախագահական ընտրություններին մասնակցելուց  Ծառուկյանի հրաժարվելը բավական փոխել է պատկերը: […]

Ավանը եւ Դավթաշենը՝ 2012-ի լավագույն վարչական շրջաններ

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծել է, որ համակարգված աշխատանքի շնորհիվ արդյունքները նկատելի են եւ գոհացուցիչ: “Անցնող տարվա ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջեւ կարողացանք բարձր մակարդակով լուծել: Քաղաքացիների կողմից բարձրացված շատ հարցեր ուսումնասիրվեցին եւ կյանքի կոչվեցին, մյուս մասն էլ կընդգրկվեն մեր հետագա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ