01 Մարտի, Saturday, 2025
KFC

ՀՀ-ն Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար կարող է դիմել ՌԴ-ին

“BSR-Russia” ռուսական կայքն օրերս հոդված է հրապարակել “Հայաստանը ԼՂ օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար կարող է դիմել Ռուսաստանին” վերնագրով, որում մասնավորապես ասվում է.

“Ստեփանակերտի օդանավակայանի թեման կրկին բուռն քննարկման մեջ է այն բանից հետո, երբ ԼՂ-ն նախորդ շաբաթ հայտարարեց, որ Ստեփանակերտ-Երեւան չվերթները կարող են իրականացվել առաջիկա օրերին, ինչին Ադրբեջանի կառավարությունն արձագանքեց` ՀՕՊ ուժերին հրաման տալով հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ հայկական ՀՕՊ-ը կապահովի չվերթների անվտանգությունը, որոնց կազմակերպման  համար ռազմական երաշխքիներ են անհրաժեշտ:

Որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համապատասխան համաձայանգիր կստորագրվի, որի միջոցով հնարավոր կլինի Ռուսաստանից նման երաշխիք ստանալը”:

Հոդվածում նշվում է նաեւ, որ չի բացառվում ՀԱՊԿ խաղաղարար առաքելությունն էլ հենց դառնա օդանավակայանի անվտանգության երաշխիքը, ինչի հետեւանքով էլ ռուսական ռազմական ուժերը մուտք գործեն ԼՂ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ