08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Սաակաշվիլի. “Քրիստոնեությունը Վրաստանի համար “անձնագիր է դեպի Եվրոպա”

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին համոզմունք է հայտնել, որ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը կխանգարի` Վրաստանին կրկին “ռուսական ուղեծրին” վերադաձնելու փորձերին եւ ոչ ոք չի կարող իր երկիրը կտրել “եվրոպական տնից”, հաղորդում է “inoСМИru”-ն: “Ինձ վրա միշտ մեծ տպավորություն են գործել Վեհափառ Հայրապետի ամուր արժեքները եւ կողմնորոշումը: Ես լավ եմ հիշում եկեղեցու դերը 2008-ի զանգվածային օկուպացիայի ընթացքում”,-հայտարարել […]

Տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ 7-ամյա երեխա են բռնաբարել

Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ են շրջափակել դպրոցը, որտեղ երեխայի են բռնաբարել, գրում է “Комсомольская правда”-ն: 7-ամյա աղջնակը շոկի մեջ է ընկել, սակայն կարողացել է նկարագրել իր վրա հարձակվողին: Երեխայի հարազատները վրդովված են նաեւ այն փաստից, որ զուգարանը, որտեղ տեղի է ունեցել բռնաբարությունը, տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ է գտնվում: Վերջինիս արդեն մեղադրել են անուշադրության համար:  Հնդկաստանում ընթացող բողոքի […]

Նախագահ դառնալը ՛՛վերելակ չէ՛՛

՛՛2003-ի ընտրություններին Արամ Հարությունյանը հավաքել էր 1300 ձայն, 2008-ին 2900 ձայն,  9 ընտրություն հետո նա կհասնի նախագահական մակարդակի ձայների՛՛,-այսօր  ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի ձայների ընտրական հնարավորությունների վերաբերյալ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:   Վերջինիս կանխատեսմամբ՝ Արամ Հարությունյանն այս անգամ էլ չի կարող հաղթահարել հինգ տոկոսի շեմը:  Շեմը չի կարող հաղթահարել նաև նախագահի […]

Շտաբի պետը մեղադրվում է կաշառքի պատրվակով գումար հափշտակելու մեջ

Թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով փոխգնդապետ Յուրիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու պատրվակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախության համար: ՛՛Փաստինֆո՛՛ գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, փոխգնդապետը մեղադրվում է մասնավորապես 3000 ԱՄՆ դոլար գումար խարդախությամբ հափշտակելու համար։ Նախաքննական մարմինը պարզել է, որ Յ.Մկրտչյանը խոստացել էր այդ գումարի դիմաց Սարալանջ գյուղի բնակիչ Էվելինա Սարգսյանի […]

Ինչու է Քոչարյանը հրաժարվել նախագահի պաշտոնի համար պայքարից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը   ՛՛Մեդիամաքս՛՛-ի  հետ հարցազրույցում թվարկել է այն պատճառները, որոնցով առաջնորդվելով քաղաքական ակտիվություն չի ցուցաբերել առաջիկա  նախագահական ընտրություններին:  – Պարոն Քոչարյան, հանրության շրջանում Ձեր` նախագահական ընտրություններին մասնակցելու առումով որոշակի սպասումներ կային, սակայն դա տեղի չունեցավ: Որո՞նք էին Ձեր որոշման դրդապատճառները եւ ինչպե՞ս եք գնահատում ընթացիկ քաղաքական իրավիճակը:  – Քաղաքական իրավիճակն այնքան անհետաքրքիր է, […]

Նախագահի թեկնածուն անժամկետ հացադուլ է հայտարարել

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահին եւ հայտարարել անժամկետ հացադուլ: “Թեպետեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված չէ, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները պետք է լինեն ազատ, այնուամենայնիվ, իսկական լինելու համար դրանք պիտի լինեն այդպիսին: Հանրության կողմից ընտրությունների նկատմամբ առկա անվստահությունը ի չիք է դարձնում ժողովրդի կամքը` որպես իշխանության հիմք: ՀՀ քաղաքացին առայսօր չունի անհրաժեշտ […]

ԵԽԽՎ պատվիրակությունը նախընտրական այցով կժամանի Հայաստան

5 հոգուց բաղկացած ԵԽԽՎ պատվիրակությունը` Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Կարին Վոլդսեթի գլխավորությամբ, հունվարի 16-17-ը կժամանի Հայաստան, այդ մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական  կայքէջը: Պատվիրակությունը նախընտրական այց կկատարի Հայաստան եւ կգնահատի նախընտրական գործընթացները փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Նախատեսված են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախագահի հիմնական թեկնածուների եւ խորհրդարանական ֆրակցիաների, […]

՛՛Չկա Սերժի Հայաստան, չկա Րաֆֆիի Հայաստան՛՛

 Ընտրագրավի համար պահանջվող ութ միլիոն դրամը ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանն իր սեփական միջոցներով չի հատկացրել: ՛՛Ես ինքս նման գումարներ չունեմ, բայց ես ունեմ համախոհներ ու աջակիցներ, նախորդ ընտրությունների համեմատ նրանց բանակն ավելացել է՛՛,-այսօր ասուլիսում ասաց Մելիքյանը: Վերջինիս խոսքով՝ ինքն այդ գումարից բացի այլ գումար չունի: Այդ նպատակով ԿԲ-ում թեկնածուն հաշիվ կբացի, սակայն […]

ՀՀ եւ Ադրբեջանի նախարարները կհանդիպեն

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների`հունվարի 28-ին նշանակված է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:  Ըստ այդ տեղեկության` հանդիպման մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարտ Էյդեյի հետ երկկողմ համատեղ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսին:  ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Henaran.am-ին ասել է, որ այս մասին պատշաճ կտեղեկացնեն: Առայժմ նա ոչ հերքել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված