03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Քաղաքացի Համլետ Նիկողոսյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի “Թեժ գիծ” և հայտնել, որ Արագածոտնի մարզի գյուղապետերը հարկադրում են ՀՀ նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալ գործող նախագահի օգտին:   ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն` հանգամանքները ստուգելու համար: Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոստիկանությունում ստացված […]

Որոշ պաշտոնյաների կանայք ավելի հարուստ են

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաև Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահները 2012թ.-ին որևէ գույք, արժեթղթեր ձեռք չեն բերել: Նրանց հայտարարագրածը միայն դրամական միջոցներն ու եկամուտներն են: Ընդ որում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ի տարբերություն մյուս երկու պաշտոնյաների, աշխատավարձից բացի հավելյալ եկամուտ է ստացել փոխառությունից: Այսպես, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի […]

Անցած գիշեր հրադադարի խախտման դեպքերի շեշտակի աճ է արձանագրվել

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցնող շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Հրադադարի խախտման դեպքերի շեշտակի աճ է արձանագրվել հատկապես փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը և այսօրվա ընթացում: Ադրբեջանական բանակի […]

Վանաձորում Գրիշան ու Սերոժը` ընտրակաշառքի գործին են լծվել

Հունվարի 21-ից մինչեւ այսօր “Ժառանգության” նախընտրական շտաբը արձանագրել է մոտ 100 ընտրախախտման դեպք, եւ այդ խախտումները սկսել են ակտիվանալ վերջին մի քանի օրվա ընթացքում: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը այսօր` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մասնավորապես ընտրակաշառքների դեպքերին: “Երեկվանից Վանաձորի բնակֆոնդի պետ Գրիշա Պառավյանը “Ղշլաղ” /Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի թաղամասը-խմբ./ թաղամասում բաժանում է 10 […]

Քոչարյանն արտերկրում է. չի՞ ընտրի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին արտերկրում է: Հայտնի չէ, երկուշաբթի` փետրվարի 18-ին նա Հայաստանում կլինի՞ եւ կմասնակցի՞ ՀՀ նախագահական ընտրություններին, թե ոչ: Այս մասին քիչ առաջ Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վիկտոր Սողոմոնյանը չմանրամասնեց, թե երկրորդ նախագահը ուր է մեկնել: ‘’Պարոն Քոչարյանն արտերկրում է, նրա վերադարձի օրը […]

“Հաղթանակը կանխորոշված է, բայց…”. CNN-ի անդրադարձը` ՀՀ նախագահական ընտրություններին

Ատլանտյան Խորհրդում Եվրասիական “Dinu Patriciu” կենտրոնի  տնօրենի օգնական Աննա Բորշչեւսկայան “CNN”-ում ներկայացրել է սեփական հոդվածը` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ: “Փետրվարի 18-ին հայերը կընտրեն իրենց նախագահին: Չնայած կան գրանցված 8 թեկնածուներ, սակայն Սերժ Սարգսյանի հաղթանակը եւ նրա նոր` 5-ամյա ժամկետը կանխատեսված են, այնուամենայնիվ, այս ընտրություններն անիմաստ չեն: Այս քվեարկությունը կարեւորություն ունի այն առումով, թե ինչ ընտրություն կկայացնի […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ գլխավոր դիտորդական առաքելության հետ

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլայի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, պրոֆեսոր Ռիկարդո Միգլիորիի, գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի, պատվիրակության ավագ խորհրդատու Անդրեաս Բեյքերի հետ:    Քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորեցին փետրվարի 18-ին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների […]

Վանոյի հետ ինչեր ենք արել 90-ականներին … Բագրատյանը Կոթիում է

“Կաշխատեմ, որ լավ ապրեք, երբ ընտրվեմ: Ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Մի 5 տարի էլ այսպես անի, մենք չենք կարող դիմանալ: Ես չեմ ասում` կգամ, աշխատավարձները կբարձրացնեմ, բայց ազատ կզգաք, հնարավորություններ կունենաք”: Այսօր` փետրվարի 16-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նա խոստանում է ընտրվելու դեպքում կոոպերացիա […]

Խոսքը վերաբերում է գազի ամենացածր սակագնին. Էներգետիկայի նախարար

“Գազպրոմի” հետ գազի գնի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, սակայն գազի թանկացման` կոնկրետ գների մասին պաշտոնական մակարդակով կխոսվի նախագահական ընտրություններից հետո: Շրջանառվող կարծիքը, թե իշխանությունը գնում է այս քայլին, որպեսզի թանկացման հետեւանքը ընտրողի տրամադրության վրա շոշափելի չլինի ընտրական պրոցեսում, հերքում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Արմեն Մովսիսյանի հավաստմամբ, գազի սակագնի փոփոխության […]

Կդադարեցվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով

      Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա ճանապարհային հանգույցի շինարարությամբ պայմանավորված՝ փետրվարի 17-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով: Որպես այլընտրանք առաջարկվում է Լենինգրադյան, Շինարարների, Արզումանյան, Հալաբյան փողոցներ, այնուհետև դեպի Կիևյան փողոց կամ Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությունը:   Լրացուցիչ ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով՝  Շինարարների փողոցից դեպի Հալաբյան փողոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ