02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընտրված նախագահին չթույլատրեցին. Առավոտ

Երեկ երեկոյան Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանները թույլ չտվեցին վրան տեղադրել: Այս դեպքի հետ կապված, որին ներկա էր նաեւ Արմեն Մարտիրոսյանը, որը եւ բանակցում էր ոստիկանների հետ, թերթի  հետ զրույցում ասաց.

“Կառավարությունը հանճարեղ որոշում է ընդունել, ըստ որի, ասֆալտը համարվում է պատմամշակութային մեծ արժեք, եւ վրանը, որը ոչ մեխ ունի վրան, ոչ էլ սուր ծայրեր՝ ասֆալտը փչացնելու համար,  կարող է այս հրաշագեղ պատմամշակութային արժեք հանդիսացող Ազատության հրապարակի ասֆալտը փչացնել”:

Մարտիրոսյանը նաեւ նշեց, երբ նրանք ընբռնեն այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընտրված նախագահը, հացադուլի ժամանակ մի փոքր պայմաններով պետք է ապահովված լինի, քանի որ հացադուլը դա ծանր ռեժիմ է, երեւի դրանից հետո կթույլատրեն նրան վրան  տեղադրել: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ