Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները. Նալբանդյան
Ապրիլի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Վիկտոր Տվիրկունին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ: Էդվարդ Նալբանդյանը նաեւ նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները եւ, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, […]





































