Ախ էդ Դուբայները. Հրապարակ
Վրջերս իսկապես թիմով գնացե՞լ էիք Դուբայ: Թերթը հարցրել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին:
-Ինչի՞, մարդ որ գնում է Դուբայ, պետք է անպայման թիմո՞վ գնա:
-Այո, Ծառուկյանի, Ալեքսանյանի, Կարապետյանի հետ:
-Ոչ, ես կնոջս հետ էի գնացել, իրենց հետ չեմ եղել:
-Ասում են “կոնսպիրատիվ” հարցեր եք քննարկել:
-Ոչ իրենց հետ ես չեմ եղել, հավանական է, այդ նույն ժամանակահատվածում իրենք նույնպես այնտեղ են եղել:
-Նման պատահականություններ լինո՞ւմ են: Ես առաջին անգամ էի գնացել, իրենք 20-րդ անգամ էին գնում:
-Որտեղի՞ց գիտեք, տեսա՞ք իրենց էնտեղ:
-Չէ, չեմ տեսել, բայց եթե պետք է գնամ տեսնեմ: