25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Բասկովը կլինի Լերա Կուդրյավցեւայի հարսանիքի թամադան /ֆոտո/

Ռուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայի կյանքում այժմ ամենահաճելի փուլն է. հաղորդավարուհին պտարաստվում է հարսանիքի հոկեիստ Իգոր Մակարովի հետ: Հարսանիքը կկայանա հունիսին Մոսկվայում: Արդեն իսկ հայտնի է, որ նրանց հարսանիքը շոու-բիզնեսի ամենաշքեղ եւ ամենառոմանտիկ հարսանիքներից մեկն է լինելու: Նախապատրաստական աշխատանքներին մի ամբողջ “զորք” է մասնակցում` Նիկոլայ Բասկովի գլխավորությամբ: Հենց նա էլ կլինի հանդիսության գլխավոր թամադան: Սիրելի ընկերուհու […]

Տարոն Մարգարյանը մասնակցել է շաբաթօրյակին

Մարտի 23–ին Երեւանում մեկնարկել են գարնանային շաբաթօրյակները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շաբաթօրյակին հետեւել է տարբեր վարչական շրջաններում, այցելել նաեւ համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրեր, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են խրոնիկ աղբավայրերի։ Զեյթուն վարչական շրջանում քաղաքապետը հետեւել է երկաթգծի եւ գերեզմանատան հարակից տարածքի մաքրման աշխատանքներին, որին ներգրավված անհարժեշտ տեխնիկայով տարածքը մաքրվել է տարիներով կուտակված աղբից, […]

Չքաղաքականացնել զորավարժությունները

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այն մարդկանց, ովքեր փորձում են քաղաքականացնել, ապրիլի 7-ից սկսվող զորավարժությունները:  “Հարգելիներս, բանակում տեղի ունեցող ամեն մի զորավարժություն մանրակրկիտ պլանավորվում է մեկ տարի առաջ՝ օրվա եւ ժամերի ճշգրտությամբ: Վերջին շրջանում ամեն տարի ՀՀ ԶՈւ-երն անցկացնում են մի քանի նման զորավարժություններ, որոնց այս կամ այն չափով […]

Գնում են, այլ երկրում լամաջո վաճառում… մտավորականները վախենում են

՛՛Մտավորականությունը քաշվել է իր տուն, վախենում է մամուլից, որ իրեն կասեն քծնող, իշխանասեր, կասեն ահա կաշառված է սա, ոչ մի կերպ չես կարող պատկերացնել, թե ինչու չի կարող մարդը այս տեսակետն ունենալ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը` ի պատասխան հարցի, թե ինչու շատ մտավորականներ չեն ներկայացնում հասարակության սոցիալական վիճակն այնպես, ինչպես կա […]

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է

Օդերեւութաբանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հիդրոմետ ծառայության աշխատակիցներին: Ուղերձում մասնավորապես նշվում է. “Մարտի 23-ին Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում նշվում է օդերեւութաբանի մասնագիտական տոնը: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր ծառայության բոլոր աշխատակիցներին տոնի կապակցությամբ: Բնական աղետներով լի մեր երկրում ձեր ամենօրյա, հետեւողական ու սրտացավ […]

Հայոց մշակույթի գտածոները վերագրվել են հնագույն Թուրքիային

 “Հանուն Հայաստանի” ՀԿ նախագահ Գայանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է աշխարհի թանգարաններում հայոց  պատմության հետ առնչվող արժեքները` այլ ազգերի մշակույթին վերագրելու հարցին: Մասնավորապես, Բրիտանական թանգարանում ցուցանմուշների  մեջ կան հին Ուրարտական շրջանի  գտածոներ,որոնց ներկայացնող ցուցատախտակին գրված է հնագույն Թուրքիա: Կանադահայ Գագիկ Անջելոի և Զեփյուռ Բատիկյանի նախաձեռնությամբ ստորագրահավաք է անցկացվում նաև ֆեյսբուքում: Նախաձեռնության հեղինակները հույս ունեն […]

“Ռետինե Հռոմի պապը”. կաթոլիկ առաջնորդի դիմանկարը պատրաստվել է 17 հազար պահպանակներից /ֆոտո/

Նախկին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` հրաժարական տալու նույն շաբաթվա ընթացքում ամերիկացի նկարչուհի Նիքի Ջոնսոն ավարտեց նրա դիմանկարը: “Eggs Benedict” անունով աշխատանքը (բառախաղ` “բենեդիկտյան հավկիթներ”` հավկիթի պատրաստման եղանակ) պատրաստված է 17 հազար պահպանակներից: Ջոնսոնի մոտ այս գաղափարը ծագել է 2009-ին, երբ նա ռադիոյով լսել է Բենեդիկտոս 16-րդի  վիճարկելի հայտարարությունը, ըստ որի “պահպանակները չեն պաշտպանում ՁԻԱՀ-ից, այլ […]

Արտակարգ պատահարներ

Ընկել է բարձությունից Ըստ արտակարգ իրավիճակների կայք-էջի, մարտի 23-ին, ժամը 12.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 1-ին նրբանցքում` սպորտդպրոցում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, 1962 թ. ծնված Ն. Մանուկյանն ընկել է մոտ 3 մետր բարձրությունից: Վերջինս տեղափոխվել է “ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել է: Քամի Մարտի 23-ին, ժամը 11.20-ին տեղեկատվություն […]

Հարցաքննվել է ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանի մայրը

2013 թվականի մարտի 22-ին ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը  դեռ չի հարցաքննվել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հարցաքննվել է Վրեժի մայրը: Նա հայտնել է, որ տղան հոգեկան հիվանդ է եւ մեկ տարի առաջ բուժվել է հոգեբուժարանում: Տռուզյանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը համապատասխան գերատեսչությունից պահանջել է նրա հոգեկան վիճակի […]

Բռավո, Տարոն…

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և ՀՀ արվեստի ժողովրդական գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը կարծում են, որ Երևանի ավագանու ընտրություններում պետք է ընտրել այն անհատին ու կուսակցությանը, որի գործունեությանն արդեն ծանոթ են: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  ”Քաղաքապետարանում աշխատանքի մթնոլորտն այնպիսին է, դեռ սկսած Բեգլարյանի օրոք, որ եթե  ես ունեմ մի միտք, դու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ