Ինչ մնաց երեւանյան բոցավառ ճառերից. Վարդան Օսկանյանի առաջարկը
Տարօրինակ է, բայց Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի առաջատար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Երեւանի բնակչությանն ուղղված որեւէ բառ այդպես էլ չարտասանեց: Փոխարենը Ֆեյսբուքյան իր էջում նախկին ԱԳ նախարարը կառավարությանն է առաջարկների փաթեթ ներկայացնում. ”Կառավարության տնտեսական թիմում փոփոխությունը կարող է նշանակել, որ իշխանությունները գիտակցում են առկա խնդիրները: Դա ցույց է տալիս, որ նրանք ինչ-որ փոփոխությունների պատրաստ են: […]





































