ՄԱԿ-ը խորհուրդ է տալիս սնվել միջատներով

Հռոմի կոնֆերանսին ներկայացած ՄԱԿ-ի` Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ուսումնասիրության մեջ ասվում է, որ մարդիկ իրենց սննդի մեջ օգտագործում են շուրջ 2 հազար տեսակի միջատներ: Դրանցից ամենահայտնիները մրջույններն են, թրթուրները, մեղուները, ճանճերը, ինչպես նաեւ մորեխները, լուսատտիկները: ՄԱԿ-ի տվյալներով` միջատները սպիտակուցների հիմնական աղբյուրն են այն մարդկանց համար, ովքեր բնակվում են անտառային տարածքներում, եւ օգտակար են քաղցի մատնվածներին: […]