18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոչ թե չարաշահումներ, այլ թերացումներ

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի աշխատանքներում թերացումներ են եղել և ոչ թե չարաշահումներ: ”Յուրաքանչուր աշխատանքի մեջ գոյություն ունեն թերություններ, որոնք նկատվել են, վերականգնվում են և դրանց դիմաց գումարներ չեն վճարվել: Եթե չկան վճարված գումարներ, չկան չարաշահումներ: Օրինակ` լավ ջրահեռացում չի արվել, ավազախիճը լավը չի արվել, բայց այդ թերացումներն ուղղվում են”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը: 

”Փոքրիկ տնակ էլ ենք կառուցում, թերություններ են լինում”,-հավելեց:

Դիտարկմանը, որ ծրագրի իրականացման գործադիր տնօրեն Արա Հովսեփյանն ազատվել է աշխատանքից հենց չարաշահման պատճառով, նախարարն արձագանքեց. ”Չարաշահումներ բառը հանեք օրակարգից, աշխատանքի թերացման պատճառով է ազատվել աշխատանքից”:

Բեգլարյանը հայտնեց, որ երկու արտասահմանյան կազմակերպություններին իրենք մեկ ամիս ժամանակ են տվել, ”եթե աշխատանքների որակը 100 տոկոսով չբարելավվի, մենք կգնանք այլ միջոցների: Բայց համոզված եմ, որ անպայման կվերացնեն այդ թերությունները”,-եզրափակեց նախարարը:

Հիշեցնենք, որ ՎՊ-ը Հյուսիս-Հարավ ծրագրում խայտառակ չարաշահումներ էր արձանագրել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ