07 Մարտի, Saturday, 2026
KFC

Արխիվ

՛՛Խմբագիրներին էլ փող տվողն ա ասում՛՛ … /վիդեո/

Հունիսի 11-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությանը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին դուր չեկավ լրագրողների հարցերը: “Եկեք իրար հասկանաք, գրագետ, ճիշտ ձեւակերպված հարցեր տվեք, մի տվեք պրովակացիոն հարցեր”,-հորդորեց նախարարը: Գագիկ Բեգլարյանի խոսքով, ինքը բոլորին սիրում է, նաեւ փորձում է հասկանալ: “Խմբագիրները ձեզ տալիս են հարցերը, լարում են, դուք էլ փորձում ենք իրենց ասածը անեք: […]

Սկանդալային էրոտիկ ֆոտոշարք` տարեց մոդելների մասնակցությամբ /ֆոտո/

Լուսանկարիչ Էրվին Օլաֆի վերջին ֆոտոշարքը պարզապես ապշեցրել է հանդիսատեսին: Բացի այն, որ ֆոտոշարքը բոլորովին նման չէ այլ լուսանկարիչների աշխատանքներին, այն նաեւ Օլաֆի ամենասկանդալային ֆոտոշարքն է:  “Mature” կոչվող ֆոտոշարքի լուսանկարներն էրոտիկ բնույթի են, սակայն գործող անձինք ոչ թե երիտասարդ գեղեցկուհիներ են, այլ տարեց մոդելներ”:

Սյունիքի ապագա մարզպետի ձեռքերը պետք է մաքուր լինեն

Ո՞վ պետք է լինի Սյունիքի հերթական մարզպետը, ի՞նչ հատկանիշների ու արժանիքների կրող պիտի լինի նա, – այս օրերին Սյունիքում ամենաշատ քննարկվող հարցն է դա: Եվ, բնականաբար, հնչում են ամենատարբեր կարծիքներ, ապագա մարզպետից ակնկալվում  տարաբնույթ որակներ: “Սյունյաց երկիր” թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը իր խմբագրակաԱյն տեղադրված է թերթի կյաք-էջում:  “Բազմաթիվ մարդիկ, ում հետ շփվում ենք Մեղրիում […]

Ի՞նչու են ազատել լրագրողին. ՛՛Շանթն՛՛ ասաց

“Շանթ” հեռուստաընկերությունը իր տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել է  հեռուստալրագրող Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու որոշմանը: “Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները` հարկ ենք համարում հայտարարել, որ “Շանթ” հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հեռուստաընկերության հանդեպ: Սոցիալական […]

Ոստիկանությունը, ԿԲ-ն ու ԱԺ-ը

Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար բացված հիմնադրամ մինչ այժմ 51 մլն դրամ գումար է կուտակվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Նա նշեց, որ Ոստիկանությունը 20 մլն դրամ է հատկացրել, Կենտրոնական բանկը՝ 10 մլն դրամ, իսկ Ազգային ժողովը՝ 6 մլն դրամ: Պետրոսյանը նկատեց, որ վնասի չափը 25 մլրդ […]

Մեր ընդդիմադիր գործընկերները միայն մտածում են՝ ”ինչքան վատ, այնքան լավ” սկզբունքով. Հերմինե Նաղդալյանը տարակուսում է

Այսօր Ազգային ժողովում բավական բուռն քննարկումների առիթ դարձած Դիլիջանի միջազգային դպրոցի ներդրումային ծրագրի շուրջ ընդդիմադիր գործիչների կողմից բարձրացված հարցապնդումների պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով իր գործընկերներին հորդորեց, նախ եւ առաջ,  ծանոթանալ ծրագրի բուն էությանը, բավարար տեղեկացվել, հետո նոր դիմել արհեստական խոչընդոտներ մոգոնելու հայտնի գործելավոճին. “Լիագումար նիստերի դահլիճում հարցի քննարկումը մեր ընդդիմադիր գործիչները […]

Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակցի անունը

  Սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում: Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա: “Ամենօրյա մարզումների մեջ եմ, պետք է կրկին նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Դա […]

ՄԱԿ-ում քննարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանձնառությունների հռչակագրի իրագործումը

Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկեց երկու տարի առաջ իր իսկ կողմից ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների եւ քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: ԳԱ լիագումար նիստին ընդունվեց համանուն խորագիրը կրող որոշում ու ներկայացվեց նաեւ 2011թ. ընդունված ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստին ելույթներով հանդես եկան կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, […]

Ինչպես կասեր տատս`դուք ձեր դարդը լացեք /վիդեո/

”Վերջին շրջանի քաղաքական օրակարգը բավականին հագեցած էր` թե ներքին, թե արտաքին քաղաքական օրակարգը նույնպես, և վերջին շրջանում քննարկվեցին թե էներգետիկ անվտանգության  հետ կապված հարցեր, թե մտահոգիչ էին արտագաղթի հետ կապված հիմնախնդիրները, թե մեր հարևան երկրից հնչող տարակուսելի հայտարարությունները, թե տնտեսական զարգացման հիմնախնդիրները”,-այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Նա նշեց, […]

Սաուդյան արքայազնը դատական հայց է ներկայացրել “Forbes”-ի դեմ` միլիարդատերերի ցանկի պատճառով

Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ արքայազն ալ-Վալիդ իբն Թալալը Լոնդոնի Գերագույն դատարան հայց է ներկայացրել “Forbes” ամսագրի դեմ այն պատճառով, որ ամսագիրը սխալ է գնահատել նրա ֆինանսական դրությունը միլիարդատերերի վարկանշային աղյուսակում: Նա պնդում է, որ “Forbes”-ն իր կարողության չափը նվազեցրել է 9.6 միլիարդով: Ամսագիրը շփոթմունքի մեջ է` առաջին հերթին հայցը ներկայացնելու վայրի հետ կապված, քանի որ սաուդյան արքայազնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ