24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Հայրապետյանն ասաց` ում է իրականում պատկանում Մխիթարյանի տրանսֆերը

Ինչպես նախապես տեղեկացվել էր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրեր առաջ աննախադեպ հրապարակային առաջարկ էր արել հայաստանյան բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին՝ հանդիպել եւ ազատ շփման ձեւաչափով քննարկել հայկական ֆուտբոլին, Հայաստանի ազգային հավաքականին եւ ընդհանրապես ֆուտբոլային տիրույթին վերաբերվող ցանկացած հարց:  ՀՖՖ նախագահը բազմիցս կարեւորել էր այն հանգամանքը, որ հարկավոր է դուրս գալ վիրտուալ տարածքից, վիրտուալ ֆուտբոլասիրությունից […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մասնակցում է ԵԺԿ գագաթաժողովին /ֆոտո/

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Հանրապետության Նախագահը Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվում է ԵՄ տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Օրակարգում, մասնավորապես, ներառված են տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մրցունակության բարձրացման, ԵՄ ավելի սերտ տնտեսական եւ մոնետար միության զարգացման հետ կապված […]

Արդար չի. Վերահսկիչ պալատից` վարչապետին

ՀՀ վերահսկիչ պալատը հայտարարություն է տարածել` արձագանքելով վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարության այսօրվա նիստում արած քաղաքական հայտարարություններին: ”Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության հետ կապված հայտարարության համար: Վարչապետը կառավարության նիստերում պարբերաբար կարեւորում է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները: Վերահսկիչ պալատի նախագահը ՀՀ Ազգային ժողովում խոսելով գնումների եւ շինարարության […]

Ծնված օրից կնամեծար

”Ես կարդացի, որ գրված է, որ իբր ես այդ կնոջն ասել եմ` մի հաչա: Ես ուզում եմ բոլորիդ ասել` իմ ամբողջ կյանքում ոչ մի կնոջ չեմ նեղացրել, չեմ վիրավորել, անգամ եթե այդ կինը լինի խելագար: Խոսքն, իհարկե, այդ կնոջ մասին չէ, ես նրան չեմ էլ ճանաչում”,-այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ […]

Բա լավ, ողջ Ղարաբաղում անգլերեն իմացող չկա՞

“ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում անդրադարձավ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցում նրա կողմից նշված հայատարարություններին: “Կարծում եմ`գերլարվածությունն էր եւ անգլերենի իմացությունը”,-ասաց նա: Կներեք, բա լավ՝ ողջ Ղարաբաղում լավ անգլերեն իմացող մարդ չկա՞… Եթե ոչ մեկի կողմից չճանաչված Ղարաբաղի ԱՐՏԱՔԻՆ գործերի նախարարը անգլերեն էլ լավ չգիտի, բա կներեք՝ ինչով է […]

Թուրք ոստիկանները ցուցարարներին “հայ” են ասում /վիդեո/

Թուրքական Էսքիշեհիր քաղաքում ոստիկանները` ցուցարաների հետ վիճաբանության ժամանակ նրանց “հայ” են անվանում: Համացանցում հայտնվել է նրանց վեճի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես են ոստիկանները ցուցարարներին ասում. “Նրանք թուրք չեն, նրանք հայ են”: Այս մասին տեղեկացնում է “Թուրքագիտական պորտալը”:    

Ճապոնացին ֆուրոր է առաջացրել իր պարով /վիդեո/

Ամերիկյան “Americas Got Talent 2013” մրցույթի 38-ամյա ճապոնացի մասնակից Կենիշի էբինան ցնցել է ժյուրիի անդամներին եւ հնադիսատեսին իր աներեւակայելի պարով: Սկզբում նա հանդիսատեսին սարսափեցրել է` ցուցադրելով, թե ինչպես է գլուխն առանձնանում մարմնից, իսկ այնուհետեւ պարի մեջ ներառել է հնարքներ “Մատրիցա” ֆիլմից: Ժյուրիի անդամ դերասանուհի Հայդի Քլումը խոստովանել է, որ երբեք նման բանի ականատես չէր եղել: […]

Աշոտ Պապայանի հայտարարությունը

Ներկայացնում ենք Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի հայտարարությունը: ”Ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի է ունեցել տհաճ միջադեպ, երբ խոչընդոտվել է լրագրող Հակոբ Կարապետյանի  մասնագիտական աշխատանքը: Ցավում ենք կատարվածի համար եւ հայցում ներողամտություն:  Աշոտ Պապայան”: Հիշեցնենք, ըստ ոստիկանության` “Ilur.am” կայքի  արտահաստիքային լրագրող Հակոբ  Կ.-ն  հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից   18.00-ի սահմաններում, […]

ՀՐԱՏԱՊ. Էպոսագետը պատվիրել է վախեցնել նախագահի փեսային եւ եղբորը /վիդեո/

“Կենտրոն եւ Նորք-Մարաշ” ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դատավարության ժամանակ մեղադրողը էական հակասություն տեսավ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի` նախաքննական մարմնին տված ցուցմունքի եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ եւ դատարանին միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական մարմնին տված ցուցմունքը: Ըստ այդմ, էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատվիրել էր նաեւ վախեցնել ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանին: “Ասաց, որ հետեւենք […]

Նույնիսկ բարեկամների կարծիքն են հաշվի առնելու… եթե Հայաստանին ձեռք տա /վիդեո/

”Եթե մենք վտանգ զգայինք, ապա նման հարց բանակցությունների սեղանին չէինք դնի”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խոսելով իր և ”Գազպրոմի” նախագահի մոսկովյան հանդիպման մասին, որի ընթացքում, ինչպես երեկ հայտարարել էր նախարարը, քննարկվել է ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը ”Գազպրոմին” վաճառելու հարցը։ ”Եթե այդ գործարքը շահավետ կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ