06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը … այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է /վիդեո/

Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա: Ուրախ աչքերով տխուր մարդը,  սիրելի Ֆրունզի` հայ բեմի հանչարեղ մարդու /Մհեր Մկրտչյան կամ Ֆրունզե Մուշեղի Մկրտչյան/ խոսքերն են: Նրա քանդակը դեռ շարունակվում է: Ֆիզիկական գոյությունը, ճիշտ է կամգ է առել, այլեւս չկա, բայց քանդակը շարունակական է` իր հանճարի պես անսպառ: 

Այսօր նրա` նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Մշեցի հոր եւ վանեցի մոր զավակը, ինչպես ինքն էր ասում: 

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին, սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն:

1953.թ-ին  տեղափոխվել է  Սունդուկյանի անվան թատրոն, սովորել է  գեղարվեստաթատերական ինստիտուտում:

1959թ.-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է  նկարահանվելու “01-99” կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ դերասանը ստեղծեց հրաշալի և անմոռանալի կերպար:

Փաստ է, որ նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերեր կերտելու համար: Նկարահանվել է “Կովկասի գերուհին”, “Այբոլիտ-66”, “Միմինո”, “Ալի բաբան և քառասուն ավազակները”, “Ունայնություն ունայնության” և այլ ֆիլմերում:

Մհեր Մկրտչյանը վախճանվել  է 1993 թվականին։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ