01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ռիհաննան բարձրախոսով հարվածել է երկրպագուին /վիդեո/

Սկանդալային երգչուհի Ռիհաննան Բիրմինհեմի ակումբներից մեկում համերգի ժամանակ բարձրախոսով հարվածել է երկրպագուին: Երգչուհին զայրացել է, քանի որ երկրպագուներից մեկը փորձել է դիպչել նրան:  “Ես պարզապես ցանկանում էի դիպչել նրա ձեռքին, բայց ի պատասխան` նա բարձրախոսով հարվածեց աչքերիս միջեւ: Ես շոկի մեջ ընկա: Անկեղծ ասած` չէի պատկերացնում նման բան իմ կուռքից”,-խոստովանել է երկրպագուն: Թիկնապահներն անմիջապես հեռու են […]

Ջուսը, Էրիկը, Գլումովը … /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը այսօր Հյուսիսային պողոտայում կազմակերպված “Նվիրիր արյունդ” նախաձեռնության շրջանակներում զրուցեց Henaran.am-ի հետ: Արյունաբանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ երիտասարդներն են նախաձեռնել այսօրվա ակցիան. “Այսօր շատ հանրաճանաչ մարդիկ են մասնակցում նախաձեռնությանը և նրանց միջոցով ավելի շատ մարդիկ են տեղեկանում խնդրին, այսօր մեր աշխատակիցները նրանց անդամագրում են  և լիարժեք առողջական զննման […]

“Գնանք, Հասմիկ, հաց ու պանիր չկերանք”. գյուղացիները շարք կանգնեցին վարչապետի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Նա այցելեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Այցի ավարտին ծննդով լոռեցի վարչապետին հյուրասիրեցին գյուղական բերք ու բարիքից` գաթա, մածուն, պանիր: “Լրագրողներին հրավիրեք թող ուտեն, մենք կդիմանանք”,-ասաց վարչապետը` տանտիրոջ իրավունքով: “Ռանչպար” գյուղացիներն էլ շփոթված շարք էին կանգնել` վարչապետին  դիմեց իրեն ուղեկցող մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին. “Գնանք Հասմիկ, […]

Մոտակա 2-3 օրվա ընթացքում ”Լիվերպուլը” կհայտարարի

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Երևան—Մոսկվա չվերթով մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղից կմեկնի Անգլիա` բուժզննում անցնելու անգլիական ”Լիվերպուլի” կազմում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: Վերջինս նշում է, որ Մխիթարյանի տրանսֆերը ”Լիվերպուլը” պաշտոնապես կհայտարարվի մոտակա 2-3 օրվա ընթացքում: Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուի դիմաց ակումբը կվճարի 22 միլիոն:

Ջոնի Դեփը կուրացե՞լ է

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը գրեթե կուրացել է: Այդ մասին հայտարարել է հենց ինքը` դերասանը:  Դեփի խոսքով` ինքը տառապում է վատ տեսողությունից դեռեւս մանկուց: Բացի այն, որ դերասանի մոտ կարճատեսություն է, վերջերս նաեւ նրա մի աչքն է սկսել գրեթե չտեսնել: Նա խոստովանել է, որ ակնոցը, որը նա միշտ կրում է, բոլորովին էլ իմիջի համար չեն, այլ […]

Ում զավակն ես, ով ես … /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, իշխող “Հանրապետական” կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է վերջին օրերի սկանդալային ձեւակերպումներին, որ կարծես թե “սեպ” է խրում կառավարության եւ ԱԺ-ի միջեւ: Հիշեցնենք, ՎՊ-ի զեկույցի հրապարակման ժամանակ խորհրդարանի ղեկավարությունը քննադատեց ստեղծված իրավիճակը` հրավիրելով վարչապետի ուշադրությունը: Այսօր Տիգրան Սարգսյանն արձագանքելով այս քննարկումներին, հայտարարել է, որ նախարարները կամ պետք է հերքեն ՎՊ-ի մեղադրանքները, կամ պատասխան […]

Դեսպան Նազարյանը ելույթ է ունեցել UNICEF-ի գործադիր խորհրդի նստաշրջանին

Այս օրերին Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր խորհրդի 2013թ. տարեկան նստաշրջանը, որին մասնակցում են UNICEF-ի գործադիր տնօրենը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները: Հունիսի 19-ին նիստի ընթացքում ներկայացվեց հիմնադրամի 2014-2017թթ. միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը (UNICEF Strategic Plan, 2014-2017: Advancing the rights of every child, especially the most disadvantaged), որին հաջորդեցին փաստաթղթի վերաբերյալ […]

ԼՂՀ ԱԳ նախարարը շտկում է ինքն իրեն

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի բացառիկ հարցազրույց է տվել “Մեդիամաքս”-ին: Հիշեցնենք, Միրզոյանը հայտնվել է սկանդալային պատմության մեջ` կապված ԼՂՀ Ադրբեջանի կազմում կարգավիճակի շուրջ ֆրանսիական հեռուտաընկերությանն արած իր արտահայտության հետ: Արցախում սա բացատրում են լարվածության կամ անգլերենի չիմացության խնդիր:  – Պարոն նախարար, նախօրեին արված Ձեր հայտարարության մեջ Դուք նշել էիք, որ “կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար […]

Ոչ թե չարաշահումներ, այլ թերացումներ

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի աշխատանքներում թերացումներ են եղել և ոչ թե չարաշահումներ: ”Յուրաքանչուր աշխատանքի մեջ գոյություն ունեն թերություններ, որոնք նկատվել են, վերականգնվում են և դրանց դիմաց գումարներ չեն վճարվել: Եթե չկան վճարված գումարներ, չկան չարաշահումներ: Օրինակ` լավ ջրահեռացում չի արվել, ավազախիճը լավը չի արվել, բայց այդ թերացումներն ուղղվում են”,-այսօր […]

“Տոնուսի” Աշոտից “գցվածները” կառավարություն էին եկել /վիդեո/

“Մեր որդիները զոհվեցին Արցախում՝ “Արցախ” բանկը  տիրացավ մեր բնակարաններին” այս կարգախոսով այսօր կառավարության դիմաց էին եկել “Տոնուս”  ընկերության գործնեության հետևանքով տուժած քաղաքացիները: Նրանք պահանջում են  իրենց տրամադրել Դավիթաշեն 2-րդ թաղամասում և Փափազյան 118 հասցեում “Տոնուս” ընկերությունից պայմանագրով ձեռք բերված իրենց բնակարանները:  2006 թվականից 140 ընտանիք “Տոնուս Քոնսթրաքշնս” ՍՊԸ–ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված