08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Ազատագրեք հուշարձանները օլիգարխից” նախաձեռնությունը խուսափեց բախումներից /վիդեո/

Այսօր “Ազատագրեք հուշարձանները օլիգարխից” նախաձեռնության նախապես հայտարարված ակցիան չկայացավ, քանի որ ակցիային հակադեմ ակցիայով Փակ շուկայի տարածքում հավաքվել էին շինարարության կողմնակիցները:Նրանք պնդում էին, որ շինարարության ավարտից հետո շուրջ 700 մարդ աշխատանք կունենա:

“Նախախորհրդարան” քաղաքացիական նախաձեռնության անդամ, “Ազատագրեք հուշարձանները օլիգարխից” նախաձեռնության աջակից   Գարեգին Չուգասզյանը Henaran.am-ի հետ զրույցում խոսեց իրենց ակցիայի հետաձգման պատճառների մասին:

Նշենք, որ նախաձեռնության անդամները հավաքվել էին Մաշտոցի պուրակում, սակայն ինչպես մեզ հետ զրույցում նախապես հավաստել էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը խուսափելով քաղաքացիական բախումներից, որոշել են զգոնություն դրսևորել և միջադեպեր չհրահրել:

“Ասեմ որ ակցիան կայացավ, ես համաձայն չեմ Ձեր հարցադրմանը: Մեր հիմնական նպատակն էր, որ կանգնեցվի տնտեսական գործնեությունը, և շինարարական գործնեությունը, սկսվի ապօրինի կառույցների ապամոնտաժումը, եթե այս պահանջները չբավարարվեն ապա կառուցապատողի ձեռքից վերցնելու ենք մեր հուշարձանը”,-նշեց Գարեգին Չուգասզյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ