08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Այդ բարեգործ մարդը … ” /վիդեո/

Այսօր 1000 ից ավելի մարդիկ հակադեմ ակցիա իրականացրին ի պաշտպանություն Երևանի “Փակ շուկա”-ում իրականացվող շինարարության: Նախկին “Փակ շուկա”-ում 25 տարի առևտուր իրականացրած Գոհար Կարապետյանը   Henaran.am-ի հետ զրույցում  նշեց, որ նախկինում այդ շուկայում պայմանները  դուրս են եղել սանիտարական բոլոր նորմերից.

”Կռիսանոց էր, ապրանքս չդրած մկները տանում էին, հիմա մտել նայել ենք. այդ բարեգործ մարդը՝ Սամվել Ալեքսանյանը ներսում հրաշալի պայմաններ է ստեղծել, մտել նայել ենք ամեն ինչ մաքուր, իրա վրա էլ հույս ունենք, մեզ խոստացելա տեղ կտա կհանի էս վիճակից”:

Նախկին շուկայի դիմաց փողոցային առևտուր իրականացնողները տուգանվել են քաղաքապետարանի կողմից, սակայն նրանք չեն պատրաստվում դժգոհել քաղաքապետարանից.”Գնացեք սուտ օրենքների ու եհովականների դեմ պայքարեք, ոչ թե Սամվել Ալեքսանյանի, նախանձում են, կեղտնա տիրում….”,-բողոքեցին առևտրականները:

“Սամվել շինարար, Սամվել բարեգործ, Սամվել փրկիչ”,-վանկարկումներով նրանք փորձեցին լսելի դարձնել նաև իրենց ձայնը: Հիշեցնենք, “Փակ շուկայի” շինարարության դեմ բողոքի ակցիաների շարք է մեկնարկել քաղաքացիական ակտիվիստների կողմից, որոնց դեմ հանդես են գալիս շուկայի նածկին առեւտրականները: 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ