ՀՀ իշխանությունը ԶՈՒ-ի հետ կապված մեկ նպատակ ունի՝ ամբողջությամբ պահել իր կուսակցական վերահսկողության ներքո․ Տիգրան Աբրահամյան
Մեր գլխավոր խնդիրն է հասկանալ, թե հետպատերազմյա ժամանակահատվածում ինչ է արել Հայաստանը ու ինչ է արել Ադրբեջանը, «Բերձորի հանձնում ու պատերազմ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Հասկանալու համար, թե ռազմաքաղաքական, ուժերի հավասարակշության առումով Հայաստանն ինչ իրավիճակում է, պետք է վերլուծել կողմերի ծավալած գործունեությունը, նշեց պատգամավորը։ «Հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանը հայտարարեց, […]





































