26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

«Վերադարձին ինձ այլեվս հոս չեք գտներ, ես չանփորդ Եմ…»

Մի «այցելություն» անմահ Կոմիտասին Կոմիտասի ձայնն է հնչում: Ամենուր վարդապետի անձնական իրերն են` սրինգները, արծաթյա գրչակալը, Կոմիտասի համերգային դաշնամուրը, գորգը, սափորն ու Թերլեմեզյանի կտավը, Բեռլինի համալսարանի և կոնսերվատորիայի վկայականները, գերմաներենով և թուրքերենով խմբերգերը, հայտնի ճաշացանկը, նամականիներն ու ձեռագրերը, այլ անձնական իրեր: Դուք գտնվում եք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Երկհարկանի թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, […]

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում […]

Ո´ր դեպքում հասարակությունը կընտրի նոր իշխանություն

ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։ Փողոցային ակցիաների ինտենսիվության անկումը համարվեց ճիշտ պահ՝ ԱԺ-ում ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար։ Սա ոչ միայն անիմաստ էր՝ որպես քաղաքական քայլ, այլև ստեղծեց խորհրդարանական ճգնաժամ։ Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում դա հանգուցալուծվում է նոր խորհրդարանի ձևավորմամբ։   […]

Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈւստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւլիարժեք վերահսկողության ներքո։

ՌԴ-ԵՄ/ ԱՊՀ առաջատար հետազոտությունների և համեմատական անալիզի միջազգային կենտրոնի հրավերով Վիեննայում մասնակցեցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թվով երրորդ հանդիպմանը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՌԴ-ԵՄ/ ԱՊՀ առաջատար հետազոտությունների և համեմատական անալիզի միջազգային կենտրոնի հրավերով Վիեննայում մասնակցեցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թվով երրորդ հանդիպմանը: Ավստրիական կողմից հանդիպմանը մասնակցում էին Ավստրիայի պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչներ և փորձագետներ: Քննարկումը տեղի էր ունենում Ավստրիայի […]

«Տիգրան Ավինյանը ձեռնո՞ց է նետում Խաչատուր Սուքիասյանին»․ Հակոբ Ճաղարյան

Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տիգրան Ավինյանը ձեռնո՞ց է նետում Խաչատուր Սուքիասյանին․․․ Մի քանի օր առաջ ՖԲ-ում լայվերով բլոգերություն անող մի երիտասարդ, որ իր բլոգն անվանելով «Ընտրում եմ Հայկականը», հաջողությամբ հայրենասիրություն է վաճառում հանրությանը, մի լայվ էր «նվիրել» Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ֆլայ Ուան Արմենիա» ավիաընկերության, իր պնդմամբ, շատ վատ աշխատանքին: Ու որպես եզրակացություն` […]

Արցախահայությունն այժմ ապրում է ականներով և չպայթած արկերով լի լանդշաֆտում, որը վտանգ է ներկայացնում. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին  փաստահավաք առաքելությունից, այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ANCA-ից: «Արցախում պատերազմի ժամանակ ավերված բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ մնացել են ավերակների տակ, անհամար տներ,  անբնակելի, բնիկ հողերի առնվազն 70%-ը կորցնելուց բացի, արցախահայությունն այժմ ապրում է ականներով և հատկապես չպայթած արկերով […]

«Այսպես Նիկոլը լուծում է իր գլխավոր և միակ խնդիրը»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020թ. ակնհայտ հրահրված ու միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հե՞տ ես, թե՞ նրանց դեմ: Սև-սպիտակ, նախկին-ներկա և նմանատիպ արհեստական բաժանումներ այլևս չկան: Որովհետև հայերը բոլորն էլ սպիտակ մարդիկ են, իսկ նախկինում կյանքը Հայաստանում, ամեն ինչով շատ ավելի լավն էր, քան ներկայում է: Բացի այդ, […]

«Մենք հիմա լրիվ հակառակ կարծրատիպով ենք ապրում, որ անհնար է ապրել թուրքի, ադրբեջանցու հետ․․․ պետք է կոտրենք այդ կարծրատիպը»․ Արսեն Թորոսյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ իս՝ իսկապես կորցրել է իր երբեմնի կենսունակությունը՝ նաև աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:   «Ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները պարզապես չեն կարողանում խոսել ռուսաստանցի համանախագահի հետ՝ Ռուսաստանի կամ հակառակ կողմի չուզելու պատճառով։ Եվ ինձ համար մի փոքր տարօրինակ է այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ