22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Արցախն ու Հայաստանի հարավային տարածքների ապագան վտանգի տակ է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյասն իր էջում գրել է.
 
«Ընդդիմության միտինգներն ու բողոքի ակցիաները հեգնողներ, կողքից հարևանցի նայողներ, անտարբեր անցնողներ. ձեր այդ կեցվածքի մասին չպատմեք ձեր ապագա թոռներին ու երեխաներին:
 
Նրանք բոլորը լինելու են Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ, պատվարժան ու հայրենասեր հայեր: Եվ եթե այդպես շարունակեք, չի բացառվում, որ ձեր այսօրվա վարքը ամոթի արժանանա ձեր սերունդների կողմից:
 
Ձեր ապագա երեխաներն ու թոռները ձեզ դասելու են Հայրենիքի նկատմամբ դավաճանության կողմնակիցների շարքերին:
Վիճակն իրոք բախտորոշ է: Արցախն ու Հայաստանի հարավային տարածքների ապագան վտանգի տակ է»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ