27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ամերիկան “ձեռք չի քաշելու” Հայաստանից. Ժամանակ.

“Ժամանակ” թերթը զրուցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հետ։ –Այս օրերին կարծես թե սրվել է “Եվրասիական միությո՞ւն, թե՞ Ասոցացման համաձայնագիր” հարցը: ԱՄՆ-ն, որ “Արեւելյան գործընկերություն” ծրագրի եւ դրա շրջանակներում առաջիկայում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դեպքում կանգնած է Հայաստանի կողքին, ինչպե՞ս է գնահատում իրավիճակն այն դեպքում, երբ Ռուսաստանը տարբեր մեթոդներով ճնշումներ է գործադրում ՀՀ-ի վրա: Հայաստանի՝ […]

Աշոտյանը ազատեց, մարզպետը նշանակեց. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի տեղեկոթյուններով Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը նշանակվել է Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն: Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ սույն տիկնոջ լիազորությունները իբրեւ տնօրենի դադարեցվել էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 2011 թվականի ապրիլի 31-ի հրամանով: Մինչ այդ ԿԳ նախարարի փետրվարի 22-ի հրամանով Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն: Թերթը […]

Ինչու գնդապետը Բուդաղյանը կդառնա մեղադրյալ. Առավոտ

“Ինչո՞ւ պետք է անպայման տուժող ճանաչվեր”,- թե ինչու հետաձգվեց Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը, “Առավոտ”-ի հարցին հարցով պատասխանեց Փաստաբանների պալատի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Նրա խոսքերով, պետք է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից էլ հետաքրքրվել` ինչու է պնդում, թե Արտակ Բուդաղյանը պետք է տուժող ճանաչվի. […]

Ինչ է սպասվում ՀՀԿ-ում. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, հինգշաբթի սպասվում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, արդեն իսկ կանխատեսվում է` քննարկումը կոշտ է լինելու, ոմանց գլխին կարող են նույնիսկ ամպեր կուտակվել:    Այս կապակցությամբ  Գալուստ Սահակյանը թերթի  թղթակցին ասել է. “Ես գիտեմ` մեր ժողովրդի մեծ մասը կողմ է ոչ թե ամպերի կուտակումներին, այլ արեւին: Իսկ մեր նիստերն անցնում են բարեկիրթ մթնոլորտում, որեւէ […]

“Բազմաֆունկցիոնալ”-ի անունը կա, ամանում չկա. Հայկական ժամանակ

Անցած հինգշաբթի կառավարությունը որոշում ընդունեց այսպես կոչված “բազմաֆունկցիոնալ” ՀԴՄ- ների վերաբերյալ, որի համաձայն, հուլիսի 1-ից՝ 500 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունները պետք Է օգտվեն հենց դրանցից: Տնտեսվարողներն արդեն վճարել են յուրաքանչյուրի համար պահանջվող 900 դոլարները, սակայն նրանցից շատերը մինչ օրս չեն ստացել իրենց հասանեյիք “բազմաֆունկցիոնալները”:  Բնական հարց է ծագում, թե ինչու էր կառավարությունն այդքան […]

Ամռանը` ձմեռային հագուստով. ընդվզում զորամասերում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներքին հրաման է արձակել՝ արգելել զինծառայողներին համազգեստի թեւքերը ծալել։ Իսկ այս շոգին այդպիսով զինվորները փորձում են ծանր ձմեռային համազգեստը հարմարեցնել եղանակին։ Ինչպես հայտնի է, եւ ՀՀ, եւ ԼՂՀ բանակը չունի ամառային համազգեստ, եւ ամռան տապին զինծառայողները պետք է կրեն նույն հագուստը, ինչ ձմռանն են կրում։ Իսկ թեւքերը […]

Վարձատրության դիմաց. երեկ Տեր Պետրոսյանն էր, հետո Ռոբերտ Քոչարյանը, այսօր Սերժ Սարգսյանը /վիդեո/

Արվեստաբան Լևոն Մութաֆյանը չի պատրաստվում դատավորի կեցվածքով քննադատել այն արվեստագետներին, ովքեր կանգնում են իշխանությունների կողքին. “Դա մարդու համոզմունքն է, դա մարդու կեցվածքն է, եթե այս կամ այն մտավորականը իշխող կուսակցության անդամ է, բնականաբար նա պիտի լինի իշխող կուսակցությունների հետ: Եվ ես որևէ բարոյական իրավունք  չունեմ ասելու մտավորականին՝ արվեստագետին, թե ինչու ես հանրապետական, օրինաց երկիր, դաշնակցական […]

Հենրիխը լավ գիտի` որ ճանապարհով է գնալու. խառնաշփոթ է /վիդեո/

Մարզական լրագրողներ Դավիթ Ջալալյանն և Արթուր Նազարյանը որևէ արտառոց բան չեն գտնում Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանի` ”Լիվերպուլ” տեղափոխության շուրջ ստեղծված աժիոտաժի հետ կապված: Henaran.am-ի հետ զրույցում Ջալալյանը նշեց, որ եթե այս պատմությունը լիներ այլ երկրի ֆուտբոլիստի հետ, ապա այսպիսի բուռն արձագանքներ, տեղափոխությունը դեպի քաղաքական դաշտ տանել չէր լինի: ”Քանի որ […]

Սահմանադրության օրը՝ նաեւ պետական խորհրդանիշների օր. կառավարությունը առաջարկում է

 Հուլիսի 4-ին կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ “ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին” օրենքում լրացում կատարելու նախագիծը: Ըստ այդմ կառավարությունը դիմելու է Ազգային ժողովին՝ հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը նշել նաեւ պետական խորհրդանիշների օր:  Հիմնավորման մեջ մասնավորապես նշված է, որ պետական խորհրդանշանների ներքո ռազմական, մարզական, մշակութային, գիտական եւ այլ նշանակալի հաղթանակներ են արձանագրվել […]

Սկանդալ Պերմում. երիտասարդության օրը տղաներ են ստրիպտիզ պարել /վիդեո/

Պերմի երկրամասում երիտասարդության օրը բավականին յուրօրինակ կերպով են նշել: Մշակույթի բաժինը երկրամասի բնակիչների համար իսկական էրոտիկ շոու է կազմակերպել: Երկրամասի փոխնահանգապետի ելույթից հետո բեմ են դուրս եկել ստրիպ պարողներ եւ էրտոիկ պար կատարել շոկի ենթարկված հանդիսատեսի աչքի առջեւ, որոնցից շատերը երեխաների հետ են եղել: Ի դեպ, նրանց հրավիրել էր հենց մշակույթի դեպարտամենտը: Երկրամասի բնակիչներն իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ