18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Չե՞ն ենթարկվի վերեւի ճնշումներին եւ կկարողանա՞ն. Չորրորդ իշխանություն

Երեկ Ազգային ժողովում պատգամավորները հար­ցեր էին ուղղում Արդարադատության խորհրդի իրա- վաբան-զիտնականի պաշտոնում առաջադրված թեկ­նածուներին’ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դե­կան Գագիկ Ղսւզինյանին եւ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Գրիգոր Բւսղիրյսւնիև:

Թերթը եւս փորձեց Արդարադատության խորհրդում առաջադրված թեկնածուներիգ տեղեկանալ, թե վստա՞հ են, որ քաղա­քական կամք կդրսեւորեն անկախ գործելու համար, չե՞ն ենթարկվի վերեւի ճնշումներին եւ կկարողանա՞ն ներկայացնել տեսակետները: Գազիկ Ղագինյանն ի պատասխան թերթի հարցերի ասաց.

՛՛Եթե դուք ինձ ճանաչեիք, կարծում եմ կիմանայիք, որ ես ունեմ ան­բասիր աշխատանքային կենսագրություն եւ այս տա­րիների ընթացքում միշտ էլ առաջնորդվել եմ բարձր արժեքներով: Ես ԽՍՀՄ տարիներին եղել եմ կոմու­նիստական կուսակցության անդամ, սակայն հետա­գայում որեւ այլ կուսակցության երբեւէ չեմ անդա­մագրվել: Եվ եթե ինձ լավ ճանաչեիք, կիմանայիք, որ ես երբեւէ ճնշումների չեմ ենթարկվում եւ միշտ էլ հս­տակորեն ներկայացնում եմ իմ տեսակետները՛՛:

Նշենք, որ մյուս թեկնածուն՝ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Գրիգոր Բւսդիրյանը, խուսափել է հարցին պատասխանել ասելով. ՛՛Այսօր պատասխա­նում ենք պատգամավորների հարցերին, իսկ ձեր’ լրագրողներիդ հարցերին կպատասխանեմ վաղր՛՛: 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ