Բաց նամակ Երևանի քաղաքապետարանի վարչակազմին
Ես, որպես ՀՀ հարկատու քաղաքացի, չլինելով որևէ քաղաքական ուժի հետևորդ, համարում եմ, որ իմ և իմ ընտանիքի տված հարկերը չեն ծառայում իրենց նպատակին, վատնվում են ոչ խելամիտ, և հետևողական կոպտորեն խախտվում են իմ սահմանադրական իրավունքները: Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 3)՝ խստորեն պահանջում եմ առաջնահերթ ապահովել քաղաքային և մարզային տրանսպորտի արժանապատիվ համակարգ և […]





































